3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Ակնայում հերթապահությունը շարունակվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

««Ակնայում հերթապահությունը շարունակվում է»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը՝ նշելով, որ Ասկերանում արդեն բավականին ցուրտ է։ «Այսուհետ Ակնայի ճանապարհով ոչ մի բեռնատար, ոչ մի բեռ չի անցնելու, նույնիսկ եթե դա լինի հայկական օգնություն, միայն ու միայն Բերձորի միջանցքով պետք է օգնություն մտնի Արցախ։ Սա է մեր պահանջը, այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ՝ մենք պահանջում ենք Բերձորի միջանցքի ապաշրջափակում»,- ասաց նա։ Բալայանը նաեւ նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա արցախցիներին՝ անցնել Բերձորում տեղակայված անօրինական անցակետով, չօգտվել այդ անցակետից, իրենք դա չեն թույլատրելու։

«Զգուշացնում եմ բոլոր արցախցիներին, ովքեր ուսանող լինելու անվան տակ` ընտանիքներով ճողոպրում են մայր Հայաստան, չլքեն Արցախը։ Զգուշացնում եմ բոլորին, որ վաղվանից չլքեն Արցախը, վաղվանից դա չի լինելու։ Եթե ես իմ երեք երեխաների հետ շարունակում եմ մնալ Արցախում, թեկուզ սովամահ լինել, նրանք էլ են պարտավոր մնալ Արցախում։ Վաղվանից արդեն ոչ ոք չի կարողանա ճողոպրել Արցախից, զգուշացնում եմ բոլորին»,- ասաց Բալայանը։ Նա կարծում է, որ այս իրավիճակում, երբ Արցախի ողջ բնակչությունը գիտակցաբար, իրենց կյանքը վտանգելով, պայքարում է հայրենիքում ապրելու իրավունքի համար, Արցախից ճողոպրողների ելքը պետք է փակել»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ