3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Աղդամով Արցախ մտնող մեքենաներում թուրքական տակդիրներ է՞լ են եղել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Աղդամով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, որ անզոր են. կա՛մ պիտի ընդունել բեռները, կա՛մ խորացնել ճգնաժամը։

Սակայն քանի որ շրջափակումն Արցախում ոչ միայն հացի խնդիր է առաջացրել, այլեւ՝ անվտանգային, որոշել են ընդունել առաջարկը, գիտակցելով, որ բացելով Աղդամը՝ ճանապարհ են բացում ինտեգրացիայի համար։ Աղդամով միայն հիգիենայի պարագաներ կմտնեն Արցախ, իսկ Լաչինով՝ առաջիկա օրերին բացառապես ալյուր։ Երեկ մեկական բեռնատար է մտել Ստեփանակերտ:

Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Աղդամով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է՝ թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին՝ պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ