Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար

Սպորտ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի 5-րդ չեմպիոնության համար Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

97 կգ քաշային կարգի առաջատարը կիսաեզրափակիչում հերթական տպավորիչ հաղթանակը տարավ լիտվացի Մինդաուգաս Վենցայտիսին հաղթելով երկու րոպեում` 9:0 հաշվով:

 Հայաստանի առաջատար ըմբիշը կիսաեզրափակիչում տարած հաղթանակով նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Օլիմպիական չեմպիոնը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել 1/16 եզրափակիչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։

1/8 եզրափակիչում մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության էր մատնել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին (9:0):

Քառորդ եզրափակիչում նույն տեխնիկայով 9:0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ