Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալ և ՕԽ ուղեգիր նվաճեց

Սպորտ
 
 

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Այսպիսով, Ամոյանը նաև Փարիզի 2024 թվականի ուղեգիր է ապահովել։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:1 հաշվով ուժեղ է գտնվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ, քառորդ եզրափակչում 3։1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։ Կիսաեզրափակչում, սակայն, Ամոյանը զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին ու պայքարել բրոնզե մեդալի համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ