Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Տաթեւ Արցախի դեմ հարուցված գործով դատական նիստը տեղի կունենա վաղը

Իրավական

44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթեւ Արցախի (Տաթեւիկ Վիրաբյան) կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երեւան, Գյուլիքևխվյան 20):

Հիշեցնենք, որ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Տաթեւիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Քննիչը պատրաստվում է միջնորդել դատարան, որպեսզի Տ. Վիրաբյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը կիրառվի: Նա արդեն 4-րդ օրն է, ինչ ձերբակալված է՝ լինելով երկու անչափահաս երեխայի մայր:

«Խնդրում եմ` մաքսիմալ ներկայություն, մեր աջակցությունը պետք է Տաթեւին», - անդրադառնալով վաղը կայանալիք դատական նիստին՝ գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:

Ի դեպ, սեպտեմբերի 19-ին Քննչական կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել, որով հայտնել էր, թե կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ ՔԿ-ն մեջբերել էր «Tatevik Virabyan»  ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Քննչական կոմիտեն նաեւ եւս երկու գրառում էր մեջբերել՝ նույն ֆեյսբուքյան էջից. «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», «Նիկոլին իր ա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ