Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի։ Մարդիկ մահանում են. Նաիրա Զոհրաբյան
Զարկերակ
SOS
Միջազգային բոլոր կազմակերպությունները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրատապ օդային միջանցք պիտի բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների, ինչպես նաեւ, քիչ առաջ տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով վիրավոր անձանց հրատապ Հայաստանի բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը անասելի ծանրաբեռնված է եւ այդ ճանապարհով վիրավիրներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները, Հայաստան հասցնելը անհնար է։
Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի։
Մարդիկ մահանում են։