Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ե՛Վ ՆԻԿՈԼԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Վերլուծություն

Կար­կու­տը ծե­ծած տեղն է ծե­ծում: Քիչ էին թուր­քի ցե­ղաս­պան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, քիչ էր ար­ցախ­ցի­նե­րի սոս­կա­լի բռնա­գաղ­թը և զի­նա­թա­փու­մը, դրան գու­մար­վեց նաև Ս­տե­փա­նա­կեր­տում բեն­զի­նի սոս­կա­լի պայթ­յու­նը, ո­րից զոհ­վե­ցին առն­վազն 100 հա­յեր... Իսկ հա­ջորդ փոր­ձան­քը օ­րեր անց է, իս­պա­նա­կան Գ­րա­նա­դա քա­ղա­քում, ուր կա­պի­տուլ­յան­տը հան­դի­պե­լու է իր «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կեր–­վե­րա­դա­սին, ու կա բարձր հա­վա­նա­կա­նութ­յուն, որ կստո­րագր­վի «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», կամ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ձեռք կբեր­վի Ս­յու­նի­քը «խո­սաց­ված պա­տե­րազ­մով» հանձ­նե­լու: Այ­սինքն` շատ քիչ ժա­մա­նակ կա հե­ռաց­նե­լու կա­պի­տուլ­յանտ­նե­րին և պատ­րաստ­վե­լու պա­տե­րազ­մին: Ա­յո՛, պա­տե­րազ­մին, պետք չէ ինք­նա­խա­բեութ­յամբ զբաղ­վել, թե պա­տե­րազմ չի լի­նի կամ դրսից մե­կը այն թույլ չի տա կամ կօգ­նի:

ԴԺՈԽՔՆ ԱՆԴՐԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԷ, ԴԺՈԽՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Ար­ցա­խի մայ­րա­քա­ղա­քի կադ­րե­րը ոչն­չով չեն տար­բեր­վում դժոխքի տե­սա­րան­նե­րից: Եվ իս­րա­յել­ցի ոչ ան­հայտ բլո­գեր Ա­լեք­սանդր Լապ­շի­նի հա­մոզ­մամբ` այդ դժոխ­քը ձե­ռա­կերտ է. «Ս­տե­փա­նա­կեր­տում բեն­զի­նի ցիս­տեռ­նի պայթ­յու­նը Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­ված կան­խամ­տած­ված ա­հա­բեկ­չութ­յուն է։ Հաշ­վի առ­նե­լով այն, որ խոսքն ադր­բե­ջա­նա­կան So­car–ից ու­ղարկ­ված բեն­զի­նի մա­սին է (ինչ­պես գրում են ԶԼՄ–­նե­րը), ա­պա պայ­թու­ցի­կը ի­րենք էլ գոր­ծար­կել են։ Բեն­զինն ինքն ի­րեն չի բռնկվում, սա հո­լի­վուդ­յան կի­նոն­կար չէ, դպրո­ցա­կան մա­կար­դա­կի ֆի­զի­կա է»։ Նա նշել է, որ Ադր­բե­ջանն Ար­ցա­խում ցե­ղաս­պա­նութ­յուն է ի­րա­կա­նաց­նում. «Մու­սուլ­մա­նա­կան Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող Ար­ցա­խի բռնի ա­պաք­րիս­տո­նեա­ցու­մը ոչն­չով չի տար­բեր­վում Հո­լո­քոս­տի հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րից»:

Հո­լո­քոստ նշա­նա­կում է ող­ջա­կի­զում: Այն, ինչ կա­տար­վեց, հենց ող­ջա­կի­զում է, և­ անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­ցել շտապ օ­դա­յին մի­ջանցք բա­ցել` ծան­րա­գույն այր­վածք­ներ ստա­ցած մարդ­կանց ՀՀ տե­ղա­փո­խե­լու հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­համ­յա­նը շեշ­տում է. «Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեն, Ար­ցա­խում տե­ղա­կայ­ված ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը պետք է շտապ օ­դա­յին մի­ջանցք բա­ցեն` Ար­ցա­խում վեր­ջին մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի և­ այ­սօր տե­ղի ու­նե­ցած ա­ղե­տա­լի պայթ­յու­նի հետ­ևան­քով վի­րա­վոր­ված ան­ձանց ա­րագ ՀՀ բժշկա­կան հաս­տա­տութ­յուն­ներ հասց­նե­լու հա­մար:

Ս­տե­փա­նա­կերտ–­Գո­րիս ցա­մա­քա­յին ճա­նա­պար­հը սար­սա­փե­լի ծան­րա­բեռն­ված է, կա­րե­լի է ա­սել` կի­սա­կանգ­նած և­ այն­տե­ղով վի­րա­վոր­նե­րին հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն չկա:

Իսկ Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն այս պա­հին պար­զա­պես չի կա­րող այս ողջ ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րել և ս­պա­սար­կել:

Օ­դա­յին մի­ջանց­քը խիստ անհ­րա­ժեշ­տութ­յուն է և պետք է ա­մեն գնով գոր­ծար­կել»:

Բայց ի՞նչ սպա­սել գե­րտե­րութ­յուն­նե­րից: Ար­ցա­խում պայթ­յու­նից վի­րա­վոր­նե­րին ա­ռա­ջի­կա ժա­մե­րին անհ­րա­ժեշտ է հրա­տապ բու­ժօգ­նութ­յուն, իսկ Արև­մուտ­քը Սա­ման­թա Փաո­ւե­րի շուր­թե­րով քննար­կում է հարց, թե ինչ­պես մո­նի­տո­րինգ ա­նեն` արդ­յո՞ք Ադր­բե­ջա­նը կա­տա­րում է պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, թե՞ ոչ: ՌԴ–ն էլ տե­ղում ու­նի խա­ղա­ղա­պահ­նե­րի բա­վա­կա­նին հա­մեստ ռե­սուր­սը, իսկ այդ երկ­րի ԱԳՆ–ն ող­բեր­գութ­յու­նից ժա­մեր ա­ռաջ եր­կա­րա­շունչ դա­տա­պար­տող հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել կա­պի­տուլ­յան Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան ու­ղեգ­ծի վե­րա­բեր­յալ: Մաս­նա­վո­րա­պես. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ Ն. Վ.­ Փա­շին­յա­նի՝ 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 24–ի ան­կա­խութ­յան մա­սին ու­ղեր­ձը պա­րու­նա­կում է ա­նըն­դու­նե­լի հար­ձա­կում­ներ Ռու­սաս­տա­նի դեմ և չի կա­րող այլ բան չա­ռա­ջաց­նել, քան մեր­ժում։ Փորձ է ար­վում ա­զատ­վել ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ձա­խո­ղում­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից՝ մեղ­քը բար­դե­լով Մոսկ­վա­յի վրա։ Ն. Վ. ­Փա­շին­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հաս­տա­տում են մեր նախ­կին եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը, որ Արև­մուտ­քից ո­գեշնչ­ված և պաշ­տո­նա­կան Եր­ևա­նի կող­մից հրահր­ված, մեր երկ­րի և մեր դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար կոր­ծա­նա­րար գոր­ծըն­թաց­նե­րը ոչ թե է­պի­զո­դիկ, այլ հա­մա­կար­գա­յին են։

Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը, փաս­տո­րեն, խոս­տո­վա­նել է, որ այս ամ­բողջ ըն­թաց­քում Հա­յաս­տա­նին մի­տում­նա­վոր պատ­րաս­տել են Ռու­սաս­տա­նից շրջվե­լու գոր­ծըն­թա­ցին։ Քայ­լե­րը, ո­րոնք կոչ­ված են ստեղ­ծե­լու Հա­յաս­տա­նի զար­գաց­ման նոր՝ արևմտ­յան վեկ­տոր, ոչ հա­մո­զիչ կեր­պով ար­դա­րաց­վում են Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան և ՀԱՊԿ­–ի են­թադր­յալ սխալ­նե­րով։ Միև­նույն ժա­մա­նակ, մո­ռա­ցութ­յան է մատն­վում, որ մեր պե­տութ­յուն­նե­րը բազ­մա­թիվ նմա­նա­տիպ շա­հեր ու­նեն անվ­տան­գութ­յան և զար­գաց­ման հար­ցե­րում, և Միաց­յալ Նա­հանգ­նե­րի և ՆԱՏՕ­–ի այլ երկր­նե­րի նպա­տակն է ոչ միայն ռազ­մա­վա­րա­կան վնաս հասց­նել Ռու­սաս­տա­նին, այլև ա­պա­կա­յու­նաց­նել մեր ընդ­հա­նուր Եվ­րա­սիա­կան տա­րա­ծութ­յու­նը»:

ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ԽՈՍԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ` ԴԱ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՂԵՏԻ ՆԱԽԱՆՇԱՆ Է

Zenq

Իսկ Նի­կոլն ինքն ի­րեն հռչա­կել է «ան­կա­խութ­յան, ինք­նիշ­խա­նութ­յան, պե­տա­կա­նութ­յան» պահ­պան­ման շարժ­ման ա­ռաջ­նորդ: Այդ­պի­սի սյու­ռեա­լիզմ` գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը ան­կա­խութ­յան պա­հա­պան է ինք­նահռ­չակ­վում, իսկ Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում հա­վաք­ված մարդ­կանց, նրանց ծա­վա­լած Հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը` «գու­բեռ­նիստ­ներ», ով­քեր Հա­յաս­տա­նը ծայ­րա­գա­վառ են դարձ­նում: Մինչ­դեռ այն­տեղ որ­ևէ գեր­տե­րութ­յան մո­լի ջա­տա­գով­ներ չկան, ի տար­բե­րութ­յուն ԱԺԲ­–ի, որ վան­կար­կում է «Ռու­սաս­տան` թշնա­մի» և շր­ջում ԱՄՆ դրոշ­նե­րով: ԱԺԲ–ն սկզբուն­քո­րեն ա­սում է նույ­նը, ինչ Նի­կո­լը, ուս­տի կաս­կա­ծա­հա­րույց է նրանց հա­կա­նի­կո­լա­կա­նութ­յու­նը:

Իսկ Նի­կո­լի կեղ­տոտ ստին պա­տաս­խա­նել է Կո­մի­տեի ան­դամ Հայկ Մա­մի­ջան­յա­նը. «Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան և­ ինք­նիշ­խա­նութ­յան թշնա­մին իմ անձ­նա­կան թշնա­մին է, Նի­կո­լը իմ անձ­նա­կան թշնա­մին է»: Լա­կո­նիկ խո­սող Մա­մի­ջան­յա­նը ձևա­կեր­պեց նաև Շարժ­ման խնդիր­նե­րը` կետե­րով.

— Մեր շար­ժումն ու­նի մեկ հո­վա­նա­վոր։ Այդ հո­վա­նա­վո­րը հայ­րե­նա­սեր հայն է, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­ցին:

— Ցան­կա­ցա­ծը, ով կաս­կա­ծի տակ կդնի Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը և­ ինք­նիշ­խա­նութ­յու­նը, իմ անձ­նա­կան թշնա­մին է:

— Ե­թե մենք հա­ջո­ղութ­յան չհաս­նենք, էթ­նիկ զտման վտան­գը կախ­վե­լու է Ս­յու­նի­քի, Գե­ղար­քու­նի­քի ու ամ­բողջ Հա­յաս­տա­նի վրա:

— ՀՀ կա­ռա­վա­րութ­յան շեն­քում նստածն ու­նակ է պայ­մա­նա­վոր­ված, դա­վա­դիր պա­տե­րազ­մի:

—­Կա՞ գո­նե մեկ մարդ, որ այս­քան պար­տութ­յու­նից, այս­քան զո­հից հե­տո պատ­րաստ է անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը, մեր պաշտ­պա­նութ­յան խնդիր­նե­րը շա­րու­նա­կել վստա­հել սրան:

Ինչ վե­րա­բե­րում է գոր­ծի­քա­կազ­մին, ա­պա Հայկ Մա­մի­ջան­յա­նը հայ­տա­րա­րեց, որ հրա­պա­րակ­վե­լու են ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վոր­ների հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը, որ­պես­զի քա­ղա­քա­ցի­նե­րը «ա­ռայժմ հե­ռա­խո­սով» նրանց բա­ցատ­րեն Նի­կո­լին պաշ­տո­նանկ ա­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Ան­շուշտ, ար­դա­րութ­յան «բու­մե­րան­գի» տարր կար դրա­նում, զի 2018–ին այդ մե­թո­դը գոր­ծադր­վել էր ՀՀԿ­–ի նկատ­մամբ, այն էլ ծայ­րա­հեղ բիրտ ե­ղա­նա­կով:

Ինչ վե­րա­բե­րում է այլ գոր­ծիք­նե­րին` փո­ղոց­նե­րի ար­գե­լա­փա­կում, դա­սա­դուլ­ներ, պեր­մա­նենտ եր­թեր, ա­պա խուն­տան դրան փոր­ձում է հա­կազ­դել ծայ­րա­հեղ ոս­տի­կա­նա­կան բռնութ­յուն­նե­րով և ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րով: Սա­կայն «ե­նի­չե­րի­նե­րի կոր­պու­սը»` կար­միր և սև բե­րե­տա­վոր­նե­րը, որ գոր­ծում են իս­կա­կան դա­հիճ­նե­րի պես, բա­վա­կա­նին քիչ են` 500–ից ոչ ա­վել, ուս­տի ե­թե Շար­ժու­մը նոր թափ հա­վա­քի, նրանց արդ­յու­նա­վե­տութ­յու­նը կզրո­յա­նա:

Սա­կայն հրա­պա­րակ ե­կող ժո­ղո­վուր­դը 2021–2022 թվա­կան­նե­րի «է­լի­տար» ցու­ցա­րար­նե­րը չեն, այլ սո­վո­րա­կան ժո­ղո­վուրդ, ո­րը ձանձ­րա­ցել է ճա­ռե­րից և ծա­րավ է գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Այդ տրա­մադ­րութ­յուն­ներն է՛լ ա­վե­լի կուժգ­նաց­նեն Ար­ցա­խից բռնա­գաղթ­ված­նե­րը, և­ ե­թե Շարժ­ման ղե­կա­վար­նե­րը վրի­պեն և մերժ­վեն ժո­ղովր­դի կող­մից, ա­պա դժոխ­քի կվե­րած­վի ար­դեն Եր­ևա­նը... Աստ­ված հե­ռու պա­հի: Մինչ­դեռ շատ կո­պիտ վրի­պում էր հան­րա­հա­վա­քի հար­թա­կից «քշա­դուլ» ան­հա­ջող եզ­րույ­թի հնչե­ցու­մը, ո­րը նշա­նա­կում է ո­րո­շա­կի ժա­մին վա­րորդ­նե­րի` միա­ժա­մա­նակ մի քա­նի րո­պեով կանգ առ­նե­լը: Եր­ևի թե, ո­րոշ մարդ­կանց չէր խան­գա­րի «խո­սա­դու­լը»:

Ինչ վե­րա­բե­րում է խուն­տա­յի պնդում­նե­րին, թե Շար­ժու­մը գե­նե­րաց­վում է Մոսկ­վա­յից, ա­պա ՌԴ ԱԳՆ–ն այդ հար­ցին էլ է անդ­րա­դար­ձել. «Ն. Վ. Փա­շին­յա­նի թի­մի ան­պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցու­մը միան­գա­մայն հաս­կա­նա­լի դժգո­հութ­յուն ա­ռա­ջաց­րեց հայ հա­սա­րա­կութ­յան մի մա­սի մոտ, որն ար­տա­հայտ­վեց ժո­ղովր­դա­կան բո­ղո­քի ակ­ցիա­նե­րով։ Ի­հար­կե, պնդում­նե­րը, թե նրանց ո­գեշն­չել է Ռու­սաս­տա­նը, ի­րա­կա­նութ­յան հետ կապ չու­նեն։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վա­րը պետք է քաջ գի­տակ­ցի, որ Մոսկ­վան նման բա­նե­րով չի զբաղ­վում, ի տար­բե­րութ­յուն Արև­մուտ­քի, ո­րը բա­վա­կա­նին հմուտ է «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­ներ» կազ­մա­կեր­պե­լու գոր­ծում, բայց տա­րօ­րի­նակ պա­տա­հա­կա­նութ­յամբ նա­խընտ­րեց չնկա­տել ցու­ցա­րար­նե­րի հե­տապնդ­ման բազ­մա­թիվ փաս­տե­րը Եր­ևա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: Միա­ժա­մա­նակ, ինչ­պես հայտ­նի է, ԱՄՆ դես­պա­նը սերտ կա­պեր է պահ­պա­նում իշ­խա­նութ­յան հետ»:

Ա­հա այդ­պի­սի դրա­մա­տիկ բա­ներ…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ