ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հայեր, բա չիմացաք: Պարզվում է` մեր սեփական տերմինատորն ունենք: Դա ոչ այլ ոք է, քան ՀՀ երկրորդ նախագահի որդի ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում կալանավորեցին մեկ ամսով: Եվ մեղադրանքը առավել քան զարմանալի է` իբր միայնակ ծեծել է չորս ամենահաստավիզ, ամենադրբով, ամենաուժեղ կարմիրբերետավորների: Բոլորս տեսել ենք տեսանյութը, թե այդ չորս հաղթանդամ ենիչերիներն ավտոմեքենայում ինչպես են խոշտանգում Լևոնին, որ հայտնվում է հիվանդանոցում` գանգուղեղային վնասվածքով, բայց պարզվում է` ոչ թե իրեն են ծեծել, այլ ինքն է ծեծել: Մեր թավշյա մուսըռները Նիկոլից լավ էլ սովորել են ստելու արվեստը, և օրինակ` ոստիկանապետ կոչեցյալն առանց աչք թարթելու ժխտեց բազում փաստեր, որոնք արձանագրված են տեսախցիկով, այդ թվում` կարմիր գխարկով ենիչերիի կողմից անչափահասին խեղդելով տանելը: Դե, իսկ անակնկալ հարձակումով մայթերից անցորդ առևանգող «յաշմաները» հետո կեղծ զեկուցագիր են գրում` իբր բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, թեև տեսանյութերում պարզ երևում է, որ առանց ծպտուն հանելու դարանակալ հարձակվել են: Երևի մի բան գիտեին Սովետական Հայաստանում, որ մոգոնել էին «դու մա՞րդ ես, թե՞ միլիցա» ասացվածքը:
Զարմանալի է, ինչո՞ւ են գերտերությունների բարձրաստիճան կանայք այդքան գեշ, ընդ որում` գրեթե առանց բացառության: Այդպիսի մի գեշո` ՍԱՄԱՆԹԱ ՓԱՈՒԵՐԸ այսօր՝ սեպտեմբերի 26–ին գնում է Կոռնիձոր: Ինչպես նշում է @Կանչ Տելեգրամ ալիքը. «Հավանաբար ցանկանում է անձամբ հետևել բոլոր կողմերից դավաճանված արցախցիների բռնագաղթին: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ցանկանում է սեփական աչքերով տեսնել մոտ ապագայի պատմության դասագրքերում գրվելիք դասին՝ Ռուսաստանի վտարմանը Հարավային Կովկասից: Անգլո–սաքսոնական դիվանագիտությունը դրան ձգտում էր վերջին 200 տարիների ընթացքում ու չէր հաջողում, իսկ մի գործակալ ազգադավ 5 տարում գործը գլուխ բերեց, ճիշտ է՝ հայերի արյան ու հայրենազրկման գնով: Սամանթա Փաուերը ազգադավին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի նամակը, որում մի գլուխ լո–լո է, գումարած շեշտադրումները... Ջո Բայդենն իր նամակում ազցադավին խոստանում է աջակցել «էներգետիկ դիվերսիֆիկացման» հարցում: Սա նշանակում է, որ Ամերիկան կապիտուլյանտին ուղիղ տեքստով ասում է՝ տեր ենք, շարունակի թքել ռուսների վրա, փոխի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, իսկ գազի գին, հոսանքի գին հարցերը թող մեր վրա, մի բան կմտածենք»: Իսկ միգուցե բոլորդ ձեռք–ձեռքի տված հայտնի ռուսական հասցեո՞վ գնաք:
Մինչ Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ Արցախից գնացող չէ, Արկադի Ղուկասյանը հաստատում է, որ Արցախում է, լեգենդար Քյոխը Արցախում է, այլ արժանավոր գործիչները Արցախում են, զարմանալիորեն ՍՅԱՄՈՆ առաջիններից է լքել Արցախը։ Այդ չհերոսը, որն այլևս նաև չհայ է, իր հայրենակիցներին թողել է անորոշության մեջ ու ծլկել հայրենիքից։ Ոչ ոքի չի օգնել, ոչինչ չի արել աղետում հայտնված արցախցիների համար։ Պարզապես ծլկել է։ Մի բան է, երբ սովորական քաղաքացիներն են դուրս գալիս պաշարումից և միանգամայն այլ բան, երբ դա անում են առաջնորդ հորջորջվողները։ Այդպիսի զարմանալի անկում` պատերազմի լեգենդից, «կամանդույուշչիից», «44» ազդականչով հերոսից մինչև չհերոս և չհայ... Հետաքրքիր է, թորքի անցակետ անցնելիս Կերենսկու պես զգեստափոխվե՞լ էր, թե՞ արդեն թորքը նրան յուրային է համարում` բարձր գնահատելով կատարած նիկոլությունները:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ