«ՕՄԵԳԱ» ԱՐՈՆ ԱՊԱՍՏԱ՞Ն Է ՓՆՏՐՈՒՄ
Զարկերակ
Բրյուսելում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը տարօրինակ հանգամանքներում է։ Նշվում է, որ կողմերը նախապատրաստելու են հոկտեմբերի 5–ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Ալիև–Փաշինյան հանդիպումը։
Պաշտոնական աղբյուրներով տարածված այս տեղեկությունն առնվազն տարօրինակ է։ Երկրների ղեկավարների հանդիպումները սովորաբար նախապատրաստում եմ արտգործնախարարները։ Նիկոլի ու Ալիևի պարագայում, երբ որևէ նախապատրաստելու բան կար, դա անում էր հենց գործակալ Օմեգան։ Իսկ հիմա նրան փոխարինում է մեկ այլ գործակալ՝ ԱԽՔ Արմենը։
Իսկ օրեր առաջ Տելեգրամում լուրեր էին տարածվել, որ Միրզոյան Արարատը Նյու Յորքում զբաղված է իր համար քաղաքական ապաստան որոնելու գործերով` հաշվի առնելով 2020–ի նոյեմբերի 9–ի գիշերվա իրադարձությունները՝ Օմեգան մտավախություն ունի, որ այս անգամ ամեն ինչ չի ավարտվելու ծեծ ուտելով։ Գտե՞լ է արդյոք իր սրտի ուզածը, թե` ոչ, դեռ հայտնի չէ։ Բայց որ Օմեգայի գործառույթները Հայաստանում սկսել է ԱԽՔ–ը կատարել, դա փաստ է։