Սյունիքը, Տավուշն ու Վայոց Ձորը պաշտպանելուց առաջ մենք պետք է պաշտպանենք մեր թիկունքը՝ հեռացնելով ՀՀ դե ֆակտո իշխանություններին. Գրիգոր Մարտիրոսյան
Վերլուծություն
• Երեք տարի առաջ ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից տրվեց Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնելու թուրք-ադրբեջանակն օպերացիայի սկիզբը, որի իրականացման վրա տասնյակ տարիների աշխատանք էր տարվել։
• Դեռևս 90-ական թվականներից սկսած այս ուժերը սեպարատիստական գործունեություն էին ծավալում «հայ-ղարաբաղցի» համատեքտսում՝ բազմիցս թիրախավորելով Արցախի հայկականությունը, Արցախյան պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի և Արցախն ազատագրող գործիչների ավանդը: 2018թ․ մահաբեր «հեղափոխությունից» հետո այս խոսույթը վերածվեց պետական քաղաքականության։
• Դագաղներով իշխանության եկած ՀՀ դե ֆակտո իշխանությունները դագաղների հետ մեկտեղ հայ ժողովրդին մատուցեցին սով և կոտորած, պատերազմ և անդառնալի կորուստներ։ Նրանք հեղափոխությունն Արցախյան պատերազմում հաղթանակից ավելի կարևորելով հայտարարեցին, որ Արցախյան պատերազմում զոհված հերոսները զոհվել են հանուն ոչնչի․․․ իսկ հետո ոչնչացրին և՛ Արցախը, և՛ մեր հետ ապրող և ողջ մնացած հերոսներին։ Նրանք զոհեցին հայրենիքի զավակներին պատճառ բերելով «թալանված բանակը», իսկ հետո զինաթափեցին արցախցուն՝ ահռելի քանակով զինտեխնիկա հանձնելով թշնամուն։
• Սեպտեմբերի 27-ին սկսվեց ոչ միայն Արցախյան, այլ նաև հայ ժողովրդի գոյության պատերազմը, անավարտ պատերազմ, որի հաջորդ ուղղությունը Սյունիքն է, Տավուշն ու Վայոց Ձորը։ Պատերազմ՝ որտեղ հայ զինվորը կռիվ է տվել ոչ միայն իր առջևում, այլ նաև իր թիկունքում կանգնած թշնամու դեմ, պատերազմ՝ որտեղ զինվորի պահած հողն ու կյանքը, իր իսկ թիկունքում գրչի մեկ հարվածով հանձնվել է թշնամուն։
— Սյունիքը, Տավուշն ու Վայոց Ձորը պաշտպանելուց առաջ մենք պետք է պաշտպանենք մեր թիկունքը՝ հեռացնելով ՀՀ դե ֆակտո իշխանություններին։
Հավերժ Փառք Արցախյան պատերազմում մասնակցած և նահատակված մեր հերոսներին․․․