Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Ինքը հենց ձեր նմաններից էր պաշտպանում նաև Արցախը. Տիգրան Վարդանյանը` Սերժ Սարգսյանի մասին

Զարկերակ
Շատերն ասում են, բա Սերժ Սարգսյանն ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եկեք գեղեցիկ բառերը դնեմ մի կողմ ու ձեզ համար մատչելի եղանակով արձագանքեմ:
Նախ այդ մտքի հեղինակին, այսինքն` Սերժ Սարգսյանին, դուք եք մենակ թողել: Թողել էիք մենակ իրա վզով էդ թեման ու քաշվել էիք կողքի, ու ձեր համար միևնույն էր, որ դա իր կյանքի նպատակն էր ու նպատակն ա, իսկ ձերը մենակ իրա ասածը կրկնելն ու երեսով տալը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չանելը դրա համար:
Էդ նախադասությունը պետք ա բոլորիդ համար թիվ մեկ միտքը լիներ: Հաց ուտելուց լինեիք, դեմ կամ կողմ լինեիք, Հայաստանում, թե Հայաստանից դուրս լինեիք, եսիմ ինչ «քաք» ուտելուց լինեիք, դա պետք ա առաջնային լիներ:
Ինքը հենց ձեր նմաններից էր պաշտպանում նաև Արցախը: Ձեր նման պոռոտախոսներից, ձեր նման մեծաբերաններից, ձեր նման հաթաթա տվողներից, ձեր անձնական մունաթն անպատեհ կերպով իր վրա պրոյեկտողներից:
Մի բան էս երկրի համար գոնե արեք ու նոր բերաններդ բացեք: Վստահեցնում եմ, եթե մենակ իրանով լիներ, ինքը հաստատ ամեն ինչ կաներ, որ այդպես լիներ: Ու անում էր, ու արել էր, բայց նախ մերժեցիք, իսկ հետո էլ մենակ թողեցիք... կամ էլ պռոստը մենակ թողեցիք բոլորի դեմ... Թե՞ նենց մտածում եք մարդ չկա, որ ձեր բերնին գա: Կա´, ե´ս եմ:
Այնպես որ, վազն անցեք էդ մարդուց, որովհետև ձեր ազատագրած հողը չմնաց թշնամուն, այլ` իր: Ձեր ծնողների ու ընկերների գերեզմանը չմնաց թշնամուն, այլ` իր: Ձեր կյանքի մեծագույն սիրո հետ կապված հուշերը չմնացին թշնամու հողում, այլ` իր: Ձեր կյանքը չմնաց թշնամու հողում, այլ` իր: Հանգիստ թողեք էդ մարդուն...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ