3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Երեւանի ավագանու անդամների ինքնաբացարկի վերջնաժամկետն էր։ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ «Հանրային ձայն» կուսակցությունից ոչ ոք ինքնաբացարկ չի ներկայացրել։ Մինչդեռ ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը կալանավորված է, երկրորդը՝ Տիգրան Ուրիխանյանը, հետախուզման մեջ է եւ Հայաստանում չէ։

Իսկ դա նշանակում է, որ Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, քանի որ եթե անգամ մի հրաշքով Գալստյանը գա ավագանու նիստին, ապա Ուրիխանյանը Հայաստան մտնելուն պես կձերբակալվի։ Այսինքն՝ հնարավոր չի լինի ընտրել Հայկ Մարությանին, անգամ եթե 3 ոչ իշխանական ուժերը գան համաձայնության։

ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ Դոգի ցուցակից մի քանի հոգու են «վերբովկա արել», եւ նրանց միջոցով կապահովվի նիստի քվորումը, ինչն առաջնային խնդիրն է։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Իսկ եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ