Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Մենք՝ հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար. Աննա Մկրտչյան

Թավշյա տեռոր
Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա։
Ո՛չ մենք բոլորս մեղավոր չենք։ Այս նախադասությունը մեծագույն հիմարություն է։ Իսկ քպ-ական դավաճանների կողմից օգտագործվում է որպես բոլորիս թևաթափ անելու ու նույն դավադրության մեջ տեղավորելու համար։
Մենք բոլորս չունենք մեղքի նույն բաժինը։ Հինգ տարիների ընթացքում տասնամյակներով պահված երկու հայկական պետությունների վերջը տվել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ գործողություններով։
Մեղքը երբեք վերացարկված չի լինում։
— Մեղավորն Արցախը ադրբեջանի մաս համարողն է:
— Մեղավորն ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչողն է։
— Մեղավորն արցախահայերին ադրբեջանցիների հետ ապրել պատկերացնողն է։
— Մեղավորը մեր գերիներին հանցագործ ու մեռած անվանողն է։
— Մեղավորը 18-ին հրապարակում դագաղ պարացնողն է։
— Մեղավորն Արցախ օգնություն չուղարկողն է։
— Մեղավորն անչափահաս արցախցիներին կալանավորողն է։
— Մեղավորը ահաբեկիչ ալիևին կիրթ, իսկ ահաբեկիչ էրդողանին բովանդակային անվանողն է։
— Մեղավորը դավաճանն է։
— Մեղավորը դու էս ալեն, այ ոչնչություն։
Մենք՝ հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար։ Հուսանք մեր սխալը անշրջելիորեն կուղղենք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։