Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Արցախում կուտակած ավանդները ենթակա են վճարման ՀՀ-ում գործող համապատասխան բանկերի կողմից. Հայտնի փաստաբանը արցախահայերի իրավունքների մասին

Իրավական

Արցախի հանրապետությունից բռնի տեղահանման գործընթացին զուգահեռ մեր հայրենակիցներին ի թիվս բնակության վայրի եւ կեցության հետ կապված այլ առաջնային խնդիրների, մտահոգում է նաեւ մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարց: Այն է` ինչպե՞ս ու ի՞նչ եղանակով կարող են ստանալ ԱՀ բանկերում ունեցած ավանդները, կան արդյո՞ք գումարների վճարման հստակ կարգ, թե հնարավոր է, որ առհասարակ զրկվեն ավանդներից, ինչպես տներից:

Հաշվի առնելով, որ վերը նշված հարցը այսօր արցախահայերին հետաքրորող թոփ հինգ հարցերից մեկն է «Իրավունքը» փորձեց վերը նշվածի վերաբերյալ հարցով դիմել «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, իրավունքի մասնագետ, հնչեղ գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.

-Նախ արձանագրենք, որ Արցախի հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր բանկեր, որպես կանոն ՀՀ-ում գործող բանկերի մասնաճյուղերն են, այդ թվում նաեւ «Արցախբանկ»: Ըստ այդմ մեր արցախցի հայրենակիցների` Ձեր կողմից մատնանշված մտահոգությունները ավելորդ են: Գտնում, որ մեր հարենակիցների, առանց այն էլ լարված իրավիճակը մեղմելու եւ վերը նշված մտահոգությունը փարատելու համար, պետք է կոնկրետ բանկերը, որոնք գործել են Արցախում` հանդես գան  հայտարարությամբ, որ նրանք են վճարելու մեր հայրենակիցների ավանդները ՀՀ-ում: Ավելին, որպես պետության պոզիտիվ պարտականություն նման հայտարարությամբ, գտնում եմ, որ պետք է հանդես գա նաեւ ԿԲ-ն, մեկ անգամ եւս արձանագրելով, որ օրենքի ուժով անկախ նրանից, թե մեր հայրենակիցների ավանդները, որ բանկի մասնաճյուղերում են պահվել`ենթակա են վճարման ՀՀ-ում գործող համապատասխան բանկերի կողմից:

Միառժամանակ հայտնի փաստաբանը շեշտում է.

-Տեղեկացնեմ, որ տվյալ ավանդատուի իրավունքն է ինչպես շարունակել հայաստանյան բանկերում պահել ավանդները, այնպես էլ` դիմել, որպեսզի հետ ստանան իրենց կուտակած ավանդները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ