Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Իրանը զորքի տեղաշարժ կանի, բայց ռազմական առումով չի միջամտի. Թուրքագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Իրանը հարկ եղած դեպքում ռազմական առումով կմիջամտի՞, հարց, որն այս ընթացքում ամենաշատն է քննարկվում: Եվ ահա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ.

-Ոչ, ռազմական առումով Իրանը չի միջամտի: Իհարկե, Իրանը շատ կոշտ կքննադատի, չեմ բացառում, որ Իրանը նաեւ զորքի տեղաշարժ կանի դեպի սահմանը, բայց ռազմական միջամտություն չի անի, որովհետեւ Իրանը ինքը գտնվում է շատ ծանր վիճակում` պատժամիջոցների ազդեցության տակ, ԱՄՆ-ի կողմից ճնշումն էլ ահռելի մեծ է: Այնպես որ ես կարծում եմ, որ Իրանը կխուսափի ամեն գնով ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց:

Առհասարակ, շատ կարեւոր է հասկանալ թուրք- իրանական հարաբերությունները, երկու երկրները դարավոր թշնամիներ են, դավանական առումով իրար ատում են, բայց պատմության փորձը ցույց է տալիս, որ վերջին 100 տարվա ընթացքում, որքան էլ որ լարված են եղել Թուրքիա-Իրան հարաբերությունները երկուստեք խուսափել են ռազմական գործողություններից: Այսինքն կա որոշակի բալանս այդ երկու երկրների միջեւ եւ ես կարծում եմ, որ Իրանը կփորձի այս պարագայում էլ այդ բալանսը պահել:

Ուշագրավ զրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Իրավունք» թերթի տպագիր համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ