ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հայտնի բժիշկ, հանրային գործիչ Գևորգ Գրիգորյանը մատնանշել է մի զարմանալի պարադոքս. «Եթե մտածում ես, որ դու անօգուտ ես, քեզ չեն նկատում, և դու մի բանի համար պիտանի չես, ապա մի սրտնեղիր և հիշիր, որ Հայաստանի Հանրապետությունը այս օրերին ունի նախագահ...»: Եվ իրոք, այս դրամատիկ և ողբերգական օրերին որևէ ծպտուն լսե՞լ եք ՀՀ նախագահ կոչվող այդ անիմաստ արարած ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՑ: Ի դեպ, նա ի պաշտոնե կոչվում է պետության գլուխ, բայց իրականում ինչի գլուխ է... Լավ, ինչպես ասում է ազատամարտիկ ընկերներիցս մեկը` «Զուգարան բերանս բացել մի՛ տվեք»: Չնայած` միգուցե լավ է, որ ծպտուն չի հանել այդ պարոն անիմաստը, թե չէ մի անհարմար բան կստացվեր: Ասենք` մահացած թագուհու դագաղի մոտ սելֆի անելու պես, կամ էլ հանկարծ կորոշեր Արցախը զավթած ադրբեջանական տեռորիստ հրոսակների համար դաշնամուր նվագել: Առայժմ թող ցածր ինքնագնահատական ունեցողներին վատ սրտի մխիթարանք ծառայի, սակայն գալու են պահերը, երբ աչառու հսկողության տակ պետք է պահել այդ անիմաստ արարածին: Օրինակ` այն պահերին, երբ Նիկոլի դավաճանական թղթերը ստորագրելու հարց լինի, բայց հուսանք, որ կապիտուլյանտին կհասցնենք հեռացրած լինել:
Դատապարտելով ընդդիմությանը՝ այս իրավիճակում խունտային քննադատելու համար՝ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՈՆԸ զարմանալի հռետորական հարց է ուղղել. «Այսինքն՝ իշխանությունն էս ժողովրդի իշխանությունը չի՞, թշնամի՞ն է, էս ի՞նչ եք խոսում»: Բա թշնամի եք, բա էլ ի՜նչ զահրումար եք: Առաջին թշնամին դուք եք, նոր հետո թուրքը: Հայի ոխերիմ թշնամի լինելուց առաջ, սակայն, սրանց խունտան թուրքերի մեծ բարեկամն է: Բա որ այդպես չլիներ, ասենք, Նիկոլի խոսնակ աշխատող հակահիգիենիկ ՔՊ–ական Նազելի Բաղդասարյանը «Արցախ» բառն օգտագործելու համար ներողություն կխնդրե՞ր՝ այն փոխարինելով «Լեռնայն Ղարաբաղ» եզրույթով: Ումի՞ց էր ներողություն խնդրում, Անդոնի՞ց, թե՞ թուրքերից՝ սեփական շեֆի տերերից… Ալենն էլ «համերաշխության» և «միասնության» կոչեր է հնչեցնում: Մենք չենք կարող միասնական լինել թուրքից վատթար թշնամիների` նիկոլների հետ: Չենք կարող միասնական լինել պետական դավաճանություն դավանող չհայ չմարդկանց հետ, չենք կարող միասնական լինել մեր պետությունը վախճանի տանող ազգադավների հետ, չենք կարող միասնական լինել ֆիզիկական նողկանք հարուցող ժեխապետերի հետ: Չենք կարող...
Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում «խաղաղության դարաշրջան». այս մասին հայտարարել է տեռորիստական պետության` Ադրբեջանի պարագլուխ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ելույթ ունենալով Տիեզերագնացության 74–րդ միջազգային կոնգրեսի բացման արարողությանը. «Մենք վերջ ենք դրել հակամարտությանը. Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը... Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»: Դե արի ու մի ասա` յա՜, իրո՞ք: Համ էլ տիեզերագնացությունը` ուր, այս երկոտանի մարդասպան բորենիները` ուր... Թե՞ Բաքվում խնդիր է դրվել` ցեղասպանության, անմարդկային կտտանքների, աներևակայելի դաժանությունների իրենց հարստագույն փորձը նաև Տիեզերք արտահանել: Այստեղ զարմանալի է նաև տիեզերագնացությանն առնչվող միջազգային կառույցների կեցվածքը. պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ պարզվի, որ Տիեզերքում այլ քաղաքակրթություններ կան, ինչպե՜ս դրանք հեռու կփախչեն Երկիր մոլորակից, հենց որ հասցնեն Ալիևի ցեղակիցների հետ շփվել:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ