Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Իշխանությունը զավթած այլանդակների խմբին ամեն ինչ հաջողվում է, իսկ ընդդիմություն չկա. Գեւորգ Գեւորգյան

Հանդիպում

Ի հեճուկս ՌԴ զգուշացումների` Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը` արդեն իսկ «արժանանալով» ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնատար այրերի բացահայտ դժգոհություններին: «Իրավունք TV»-ի տաղավարում ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասաց, որ  տեւական ժամանակ լավ աշխատել են հանրության վրա, որպեսզի մարդիկ չգիտակցեն իրենց գլխի գալիքը:

— Թուրքերի ու ազերիների պրոպագանդայի շրջանակում սկսվել է ռուսներին վարկաբեկելու տենդենց: Բոլորը դարձել են ռուսներին ատող, ամեն ինչում մեղադրող, բայց իրենք իրենց ոչ մի բանում չեն մեղադրում: Հայաստանը բաժանել են սեւերի ու սպիտակների, տարբեր կազմակերպությունների` Ազգային կոմիտե, Բեւեռ եւ այլն, բոլորն անունով ազգային են, բայց այդ անվան տակ ազգային ոչ մի բան չկա: Բա ո՞ւր է իրենց ազգային գործունեության արդյունքը: Արդեն Հայաստանում չես էլ հասկանում` ով ինչի համար է պայքարում, ինչ է ուզում անի: Ով որտեղից սնվում է, այնտեղի շահն էլ պահում է, Հայաստանի շահը պահող չկա: Երբ դու օբյեկտիվ սկսում ես խոսել, սկսում են անուն կպցնել, պիտակավորել ու այսպես հասանք այս փլուզմանը: Հռոմի ստատուտը ընդունելն ի՞նչ է տալիս Ձեզ`  բացի մեկուսանալուց: Իշխանությունը զավթած այլանդակների խմբին ամեն ինչ հաջողվում է, իսկ ընդդիմություն չկա, հանրություն, ժողովուրդ չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջութամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ