Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է, Տիկնիզյանինը` կրկնապատկվել. Transfermarkt

Սպորտ

 

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, ձեզ ենք ներկայացնում այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, որոնք փոփոխություններ են կրել.

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա 6-րդն է ՌՊԼ-ում։ 

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով 5 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի նորեկ, «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է․ 500 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 900 հազար եվրո։

Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 450 հազար եվրոյի փոխարեն կազմելով 700 հազար եվրո։

«Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 1,2 մլն եվրո:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ