3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Նոր տարածքներ են հանձնվելո՞ւ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր ստորագրված հայտարարությունում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր նախորդ հայտարարությունը՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքով։ Սա նշանակում է, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն Ադրբեջանին:

Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին: Հիշեցնեք, որ դեռ մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը եւ, այսպես կոչված, անկլավները:

Սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գրանադայի հանդիպումից հետո որոշեց պապից ավելի կաթոլիկ երեւալ՝ ֆեյսբուքյան էջով հայտարարելով, թե սուտ է անկլավները հանձնելու մասին տեղեկությունը, եւ իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նման հայտարարություն էր արել՝ հաստատելով, որ 86,6-ի մեջ նաեւ անկլավներն են մտնում»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ