3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Ժողովուրդ». Հայաստանի և Արցախի մասին մոռացած Վահագն Խաչատուրյանը հանկարծ հայտնվեց

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին խոսել չսիրող եւ խոսելուց խուսափող Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ է այլ երկրներին ցավակցելու հարցում։ Երեկ էլ նա հերթական անգամ փայլել է եւ որոշել ցավակցել Իսրայելի եւ Պաղեստինի ժոզովրդին։ Նկատենք, որ նա ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ ժողովրդին չի ցավակցել ողբերգական իրադարձությունների առիթով: Նախագահը Արցախի մասին շատ կցկտուր է խոսում։ Օրինակ՝ հոկտեմբերի վեցին նա այդ մասին խոսել է «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցի ժամանակ առկա խնդիրների մասին դիտարկումների ընթացքում։

Մի առիթով չէ, որ գրել ենք՝ սեպտեմբերի 19-ից հետո Վահագն Խաչատուրյանը կորել էր ասպարեզից։ Նրան անգամ չէր անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալներն այդ մասին են վկայում։ Հիմա էլ հանկարծ Վահագն Խաչատուրյանը որոշել է խոսել Արցախի մասին՝ ցավակցելով, սակայն, նաեւ այլ երկրներին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ