Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները

Ինչու է Դավիթ Ղարիբյանը 10 տարի անց հեռանում օպերային թատրոնից

Տեսանյութեր

Ուղիղ 10 տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարբեր դերեր կերտելուց հետո` ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ հեռանում է բեմից: «Իրավունքի» հետ զրույցում նա պատճառների մասին փակագծեր է բացել:

«ԱՄԲՈՂՋ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐՍ ՆԵՐԴՐԵԼ ԵՄ ՀԱՆՈՒՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԻ»

— Դավիթ, ինչո՞ւ եք հեռանում թատրոնի բեմից, ո՞րն է պատճառը նման որոշման:

— Ինձ համար շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնելը, բայց կյանքում լինում են պահեր, որ պետք է չվախենաս բեկումնային թռիչքներից ու համարձակ որոշումներ ընդունես: Իրականում այդ որոշումը կապված էր նրա հետ, որ ես զուգահեռ այլ գործունեություն եմ ծավալում ՏՏ ոլորտում` լինելով «Մետայի» («Ֆեյսբուքի») գործընկերը: Ինձ այս տարիքում ավելի շատ այդ ոլորտում եմ տեսնում եւ համարում եմ, որ այս պահին այդ ոլորտն ավելի կարեւոր է մեր երկրի  համար: Ճիշտ է, թատրոնի բեմում 10 տարին ուղղակի թիվ չէ, ես իմ ամբողջ, կարելի է ասել, երիտասարդ, լավ տարիները ներդրել եմ հանուն Օպերայի բեմի, սիրում եմ այդ բեմը, սիրում եմ անձնակազմին: Այդ 10 տարիների ընթացքում շատ տնօրեններ են փոխվել, բայց իրականում բոլորն էլ լավն են եղել: Այնպես չէ, որ ինչ-որ խնդիր ունեմ, դրա համար եմ դուրս գալիս թատրոնից: Խնդիրը զուտ աշխատանքի հետ է կապված:

— Ամեն դեպքում, գուցե նպաստե՞ց նման որոշում կայացնելուն այն մթնոլորտը, որն այսօր կա թատրոնում:

— Եթե համեմատենք նախկինի հետ, այն ժամանակ ավելի քիչ էր խաղացանկը, եւ մեր զբաղվածությունը նույնպես ավելի քիչ էր, հիմա շատ ծանրաբեռնված գրաֆիկ է: Ամենօրյա փորձեր, շատ առաջնախաղեր… Այս ամենն իրականում ողջունելի է, սակայն մի բայց կա այստեղ` կոնկրետ աշխատավարձի առումով: Աշխատավարձն այնքան չէ, որ դու կարողանաս քո ամբողջ ժամանակը տրամադրես: Պարզ օրինակ` ես զանգում էի մեր ղեկավարին` ճշտելու ատամնաբույժի այցելելու համար որ ժամին կարող եմ պայմանավորվել եւ դժվարությամբ էի կարողանում գրաֆիկը հարմարացնել բժշկի ունեցած, ինչպես գիտեք, շատ խիտ գրաֆիկի հետ: Այսպիսի խնդիրները շատ դժվարացնում են իմ առօրյան, ժամանակ շատ էր խլում Օպերան վերջին շրջանում:

«ԵՐԲԵՄՆ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ, ՈՐ ԻՐՈՔ ԷԼ ՏԵՂ ՉՈՒՆԵՍ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ»

— Փաստորեն, այսօր օպերային թատրոնի բեմում միայն նվիրումն է պահում դերասաններին եւ բոլորովին էլ տուն պահելու միջոց չի՞ կարող լինել:

— Իսկապես, մենք ունենք շատ նվիրյալներ թե՛ բալետում, թե՛ երգիչների շրջանում, թե՛ արտիստների մեջ, որոնցից մեկն էլ ինքս եմ եղել 10 տարի շարունակ: Այս մարդիկ, իրենց նեղություն տալով, փորձում են դեռ թատրոնում մնալ: Բայց ճիշտ հասկացեք` մենք ապրում ենք ծանր օրեր, երբեմն լինում են պահեր, որ իրոք էլ տեղ չունես հարմարվելու: Ինչքան արել ես, ինձ թվում է` կգնահատվի հանրության կողմից: Իսկ հիմա իրավիճակը փոխվել է, պետք է ավելի առաջ նայել: Կոպիտ ասած` չեմ ուզում տեղում դոփել, այլ ուզում եմ զբաղվել նրանով, որն ինձ այս պահին ավելի շատ եկամուտ կբերի:

— Մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանի էջն այլեւս փակվա՞ծ է Ձեզ համար` լինի բեմ, թե հեռուստաէկրաններ:

— Իրականում այս պահին «Միլենիում»-ից, որն ամերիկյան կազմակերպություն է, ունեմ առաջարկ` նկարահանվելու եւ նաեւ որպես մոդել ներկայացնելու տարբեր ապրանքանիշներ: Բայց ինձ հիմա ավելի հոգեհարազատ է այն, ինչ անում եմ: Ֆիլմերում նկարահանվելը, ֆոտոսեսիաների մասնակցելը, մոդելային կարիերայով զբաղվելը, 50 տարեկանում էլ կարող ես: Կգտնվի պատվիրատու, որը կցանականա իր ապրանքանիշը հենց ես ներկայացնեմ: Փառք Աստծո, իմ տեսքը ներում է, որ ես այդ գործունեությամբ զբաղվեմ: Բայց ներկա պահին` այո, այդ էջերը փակված են ինձ համար: Հիմա ավելի շատ խորացել եմ «Մետա» պլատֆորմի մեջ, որն իրոք շատ մեծ գիտություն է ու անծայրածիր աշխարհ, որտեղ մտնում ես եւ կարող ես կորել այդ ամենի մեջ: Հետեւապես, ճիշտ ճանապարհը գտնելու համար պետք է լրջորեն եւ հետեւողական աշխատել:

«ՉԵՄ ԼՔՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԻՆՁ ԻՐՈՔ ԱՅՍՏԵՂ ՊԱՀՈՂ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ»

— Փաստորեն, ոչ միայն հեռանում եք թատրոնից, այլեւ գնում եք երկրից, իսկ վերադարձ լինելո՞ւ է: Վերջին շրջանում ծանր կորուստներ ունեցաք, այլեւս Ձեզ Հայաստանի հետ որեւէ բան կապո՞ւմ է:

— Իհարկե կապում է, առաջինը` իմ հայրիկի, տատիկիս գերեզմանները, որոնք իմ սրբությունն են: Բնականաբար, չեմ լքում հայրենիքը, ինձ իրոք այստեղ պահող շատ բան կա, այդ թվում` իմ ընտանիքի մնացած անդամները: Նոր աշխատանքով պայմանավորված` գնում եմ ապագաս կերտելու իմ սիրած ոլորտում, որով 10 տարի թատրոնին զուգահեռ` որպես հոբբի, միշտ զբաղվել եմ, խորացել եմ այդ ամենի մեջ, ուսումնասիրել եմ, ինքնակրթվել եմ: Զուտ դրա համար եմ գնում: Այս ծանր օրերին իմ մասնակցությունն ունեցել եմ այն ամենի մեջ, ինչով կարողացել եմ օգնել, շատերը տեղյակ են իմ գործունեությունից, այդ մասին փաստում են նաեւ «Ինստագրամ»-ում տեղադրված «սթորիներս», տեսանյութերս: Բայց հիմա այնպես է ստացվել, որ, ցավոք, պետք է գնամ, որպեսզի կարողանամ ապրել: Գիտեք, ապրելը դարձել է շատ մեծ պայքար, հերոսություն: Որպեսզի շարունակենք ապրել այսքան ցավի մեջ, պետք է մի քիչ աշխատանքի ոլորտը փոխել, սթրեսից դուրս գալ: Երկրից որոշակի ժամանակահատվածով դուրս գալը հաստատ կնպաստի իմ հոգեվիճակին` դրական առումով:

— Այսինքն` երկա՞ր ժամանակով եք գնում երկրից:

— Ներկա պահին գնում եմ երկար ժամանակով: Սա, կարելի է ասել, իմ առաջին  երկար ուղեւորությունն է: Թե ինչքան կմնամ, արդեն կախված է այնտեղի գործերից: Բայց ես իմ Հայաստանը, իմ հողն ու ջուրը շատ եմ սիրում, ինչը փաստում են նաեւ ընկերներս:

«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է` ՎԱՏ ԵՐԱԶ Է, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՈՒՏ ԱՐԹՆԱՆԱՆՔ»

— Այդ մասին կարող են փաստել նաեւ սոցցանցերում Ձեր հետեւորդները, որովհետեւ Դուք պատերազմի ընթացքում եւ հետո մշտապես եղել եք բանակի կողքին, Սուրմալուի պայթյունից հետո վիրավորների կողքին էիք…

— Ինչ կարողացել, արել ենք մեր զինվորների, կամավորների, ինչպես նաեւ Սուրմալուի պատահարից տուժածների համար: Գիտեք, կապ չունի` ինչ աղետ կլինի, ես փորձում եմ ինչ-որ հարցով օգտակար լինել: Ինձ թվում է` մարդու միջից է գալիս, սա ինձ լավ էներգիա է տալիս, դրանից ինձ լավ եմ զգում: Ու ամեն օր եմ փորձում որեւէ մեկին օգտակար լինել, թեկուզ մի տատիկի ձեռքը բռնեմ, փողոցն անցկացնեմ: Ես ամեն օր ինձ հարց եմ տալիս` մի լավ գործ այսօր արե՞լ եմ, թե` ոչ: Վստահ եղեք, այդ ամենը գնահատվում է Աստծո կողմից: Եվ, տա Աստված, որ բոլորն այդպիսին լինեն:

– Իսկ ի՞նչ կասեք երկրում ստեղծված իրավիճակի մասին: Մշակութային երիտասարդությունը հաճախ խուսանավում է այս հարցից:

— Շատ ծանր է մեր երկրի վիճակը, չգիտեմ` ինչ սեւ գիծ է մեզ մոտ: Ամեն դեպքում, մեր երիտասարդությունը փորձում է պայքարել, որպեսզի իրենց հետագա կյանքը լավ ապրեն: Ինչ եղավ, ինձ թվում է` վատ երազ է, ուզում եմ շուտ արթնանանք, ուզում եմ տգիտությունը վերանա: Լեդի Գագայի հայտնի տեսահոլովակի վերջում նա արթնանում է, ու ուզում եմ իրականում արթնանանք, ճիշտ նայենք, թե մեր երկրի հաջորդիվ ուղին ինչպես է ընթանալու: Պետք է հզորանանք, մի բռունցք լինենք, եւ սրանք միայն բառեր չպետք է լինեն: Սփյուռքն էլ պետք է սատարի, որպեսզի համախմբված մեր արցախցի հայրենակիցների հետ կարողանանք պայքարել թե՛ ներքին թշնամու դեմ, թե՛ արտաքին: Միայն այսպես կարող ենք ունենալ հաղթանակներ եւ նվաճումներ: Իսկ ո՞վ է ասել, որ Արցախը մի օր էլի մերը չի լինելու: Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, արդարությունը վերականգնվելու է: Ու տա Աստված, որ էլ պատերազմներ չլինեն, մեր երեխաները կապույտ երկնքի տակ մեծանան, որովհետեւ նրանք արժանի չեն, որ այս ամենի մեջ մեծանան ու այսքան բան տեսնեն:

«ԻՆՉԻ՞Ց ՆԵՂԱՆԱՄ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ՞Ց, ՈՒՂՂԱԿԻ, ՑԱՎՍ ՄԵԾ Է»

— Անդրադարձաք Լեդի Գագայի տեսահոլովակին, որը տեւական ժամանակ ասվում էր, թե կոդավորված հուշում է Հայաստանի ճակատագիրը: Հավատո՞ւմ եք դրան:

— Կարծում եմ` այո, որովհետեւ այդ ամենը նշաններ են, որոնց հավատում եմ: Սնահավատ չեմ, բայց կան դեպքեր, որոնք համապատասխանում են իրականությանը: Այդ տեսահոլովակը շատ է քննարկվել, hիմա ավելի թարմացված տեղեկություններ են տարածվում: Չեմ ուզում ասել, թե այդ տեսահոլովակի հետ կապ ուներ այն, ինչ եղավ, բայց հարցեր են ծագում` ինչո՞ւ պետք է Լեդի Գագային հետաքրքրեին հայկական տառերը` «զգուշացում» գրությամբ: Ի՞նչ էր զգուշացնում, այս առումով ամեն մեկը կարող է իր վարկածն ունենալ, բայց փաստն այն է, որ ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը կառավարվում է ինչ-որ ուժերի կողմից, որոնք ինչպես ուզում են, այնպես էլ լինում է: Վառ ապացույցը ներկայիս պատերազմն է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ:

— Վերադառնանք երկրից գնալու Ձեր որոշմանը: Նեղացա՞ծ եք գնում, Հայաստանում աշխատանքային առաջարկներ կընդունե՞ք:

— Այնքան դժվար հարց է… Ինչի՞ց նեղանամ, իմ Հայրենիքի՞ց: Ինչքան էլ վատ բաներ են տեղի ունենում, միեւնույնն է, սիրում եմ իմ Հայրենիքը եւ պատրաստ եմ պայքարել հանուն նրա իմ ուժերի չափով: Երեւի, արտիստներն իրենց էմոցիաներով տարբերվում են այլ ոլորտի մարդկանցից, ես էմոցիոնալ մարդ եմ… Ուղղակի ցավս մեծ է, ուզում եմ դուրս գալ այս ամենի միջից: Այս պահին չեմ ուզում ոչ մի գործունեություն ծավալել Հայաստանում: Տա Աստված, կարողանամ նպաստել նրան, որ այնպիսի գիգանտ կազմակերպություններ, ինչպիսիք են «Մետան», «Գուգլը», ունենան իրենց գրասենյակները Հայաստանում, ինչպես դեսպանատներն են գործում մեր երկրում: Այսօր իմ երազանքն է, որպեսզի մոտ ապագայում այս ծրագիրն իրականանա, եւ կարողանամ իմ նպաստը բերել այդ գործընթացին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top