նիկոլը Հայաստանի շահերը անթաքույց նույնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ. Նարեկ Միրզոյան
Թավշյա տեռոր
Նիկոլը ևս մեկ անգամ հաստատեց հետևյալ պնդումները.
1. Հայաստանը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը և անկլավները)
2. Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը (նույնիսկ 29800 քառ. կմ)
3. Խաղաղության պայմանագիրը միֆ է (բացառապես ներքին լսարանին ուղղված)
4. Միջանցքի մասով նիկոլը ըստ էության տվել է խոստումներ (չառարկելով միջանցքի գոյությանը), իսկ հիմա ընկել է բառախաղի հետևից
5. գերիների մասով ՀՀ միակ ձեռքբերումը արևմուտքի ոչ առարկայական, լղոզված (ուղղված երկու կողմին էլ) կոչն է
6. նիկոլը Հայաստանի շահերը անթաքույց նույնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ
7. փաշինյանը հերքում է գրեթե բոլոր ռազմական փորձագետներին` կապված Ադրբեջանի կողմից զորքերի կուտակման հետ (հերթական անգամ ստելով ու փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ)
8. մնացածը լոլոներ են...
Հ.Գ. նույնիսկ պետրոսն էր ապշած նիկոլի պատասխաններից։