ԲԱՔՈՒՆ` ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ
Զարկերակ
Ադրբեջանը միակ իսլամական երկիրն է, որը պաղեստինա-իսրայելական հակամարտության այս փուլում պաշտոնական մակարդակով աջակցություն է հայտնել Իսրայելին:
@Կանչ Տելեգրամ ալիքի պնդմամբ` Ալիևն, այնուամենայնիվ, համառորեն դիմադրել է, որպեսզի Բաքվի աշտարակների վրա Իսրայելի դրոշի պատկերը չհայտնվի: Ալիևը հասկանում է, որ այս պատկերը դրոշմվելու է միլիարդանոց իսլամական աշխարհի ուղեղներում, իսկ դա ալիևյան ռեժիմի համար ոչ թե խնդիր է, այլ շատ մեծ խնդիր է:
Հարց կառաջանա. եթե Ալիևը չի ցանկացել և դիմադրել է, այդ դեպքում ինչպե՞ս է Իսրայելի դրոշը պրոյեկտվել Բաքվի աշտարակների վրա:
Այս «հանելուկի» պատասխանն իմանալու համար պետք է հասկանալ, որ Բաքվի հրեաները (ժամանակին հայտնի են «լեռնային հրեաներ» կամ «կովկասյան հրեաներ» անվամբ) հիմնովին ու խորապես նստած են Ադրբեջանի պետական ապարատում և տիրապետում են բիզնեսից մինչև արտաքին քաղաքականություն, հատուկ ծառայություններից մինչև նավթագազային արդյունաբերության ոլորտներին: