3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». «Հայաքվեի» նախագիծը՝ լակմուսի թուղթ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։ Տրամաբանությունը հուշում էր, որ ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի նախագծին, քանի որ պնդում է, որ Արցախը հանձնվել է արցախյան իշխանությունների ձեռքով՝ «կապիտուլյացիոն» որոշմամբ: Սակայն իրենք լավ են հասկանում, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի պայմանավորվածությունների եւ հետագա հայտարարությունների հետեւանքն է, որով փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: Եվ առաջիկայում էլ այդ ամենը կփաստաթղթավորվի «խաղաղության» պայմանագրով։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «Հայաքվեի» նախագծի վերաբերյալ հատուկ փակ քննարկում է լինելու, որ հասկանան, թե ՔՊ-ն մերժումն ինչ «կռուտիտով» հրամցնի հանրությանը։ Ի դեպ, ՔՊ-ում հակված չեն նախագիծը քննարկել արագընթաց կարգով, այն, հավանաբար, օրակարգ կբերվի դեկտեմբերի վերջերին»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ