Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք. Էդուարդ Շարմազանովը` կեղծ «ընդդիմադիրների» մասին, որոնք նպատակային քար են նետում նախկինների բոստանը

Թավշյա տեռոր
Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն քպ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։
Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։
Հատուկ դժվար ընկալողների համար.
Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։
Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։
Ի՞նչ եք ուզում։
Ուզու՞մ եք Նիկոլը հեռանա, հեռացրեք:
Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։
Ի՞նչ եք կախվել նախկիններից…
Հետեւներդ 10 հոգի չունեք, բայց մեծ-մեծ փրթում եք։
Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։
Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։
Ուզածներդ ի՞նչ է։
Իշխանությունը թրքահպատակ է, ուզու՞մ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։
Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։
Եթե՝ այո, ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։