Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դուք եթե մնացիք,շատ մեծ է հավանականությունը,որ Ադրբեջանի դրոշը Ալիեւը Ստեփանակերտից հետո բարձրացնի Երեւանում. Շարմազանով

Զարկերակ
Լաց ու կոցով երկիր չեն պահում ու փրկում։
Մենք պարտվել ենք, հետեւանքն էլ՝ Ստեփանակերտում Ալիեւի գաստրոլներն են ու Ադրբեջանի դրոշի բարձրացումը։
Վայ-վույ անելու ժամանակ չկա։
Պետք է քայլեր ձեռնարկվի Երեւանում Ալիեւի գաաստրոլները թույլ չտալու համար։
Իշխանությունը բացի ֆեյքաֆերմա աշխատեցնելուց ու ընդդիմադիրներին բռնելուց այլ բանի ընդունակ չէ։
Մի կողմ պետք է դնել բոլոր հակասություններն ու թշնամանքը։
Հասկանանք ինչ ունենք ու ինչ կարող ենք անել։
Հակառակ դեպքում, իրար թալանչի ու դավաճան ասելով, Ալիեւին դիմավորելու ենք Երեւանում։
Իշխանությունն ատելությունից ու պաշտոններից կուրացել է, բայց պետք է բացել նրանց աչքերը։
Տղերք, պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք։
Ձեր մոտ չի ստացվում պետության անվտանգության ապահովումը։
Հասկացեք վերջապես։
Վաղը ուշ է լինելու։
Հերիք է ջայլամի նման գլուխներդ մտցնեք հողի մեջ ու ձեւ անել, թե ամեն բան լավ է։
Ձեր համառությունն արժենալու է պետականության կորուստ։
Համոզեք, բացատրեք էդ մարդուն, որ պետություն կառավարելն իր բանը չէ։
Հայտարարեք համազգային հակաճգնաժամային կառավարության ձեւավորման մասին. մի լսեք ձեր շոպլիկ հաճախորրներին։
Ամեն բան վատ է տղերք, «նեուժելի» չե՞ք հասկանում, մեջներդ մի հոգի պետություն սիրող չկա՞։
Դուք եթե մնացիք, շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դրոշը Ալիեւը Ստեփանակերտից հետո բարձրացնի Երեւանում։
Մտածեք ասածներիս մասին։
Ափսոս է Հայաստանի Հանրապետությունը։
Պատմությունը մեր սերնդին սա չի ներելու։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ