Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Ինչու էր սիրիացի կինը երեխայի հետ որոշել ցած նետվել «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից

Թեմա

Հայն ու ռուսը փրկեցին սիրիացուն, եւ սա բոլորովին էլ ֆանտաստիկ ֆիլմի անոնս չէ: «Հաղթանակ» զբոսայգում երեկ տեղի ունեցածը ցնցել էր ականատեսներին: Սիրիացի կինը երեխայի հետ որոշել էր ինքնասպանություն գործել` նետվելով բարձունքից, եւ եթե չլիներ մոտակայքում հեռադիտակով նայող ռուս զբոսաշրջիկը, այս պատմությունը կավարտվեր ողբերգությամբ:

Մինչ կժամաներ ոստիկանությունը` դեպքի վայրում տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ը բացառիկ մանրամասներ պարզեց ռուս զբոսաշրջիկ ՍԱՇԱ ՇԱՐԻՊՈՎԻՑ, որը Երեւան է եկել Սանկտ Պետերբուրգից:

«Ընկերուհուս հետ նկատեցինք, որ այդ կինը հեռախոսով է խոսում, հետո պայուսակն ու հեռախոսը մի կողմ գցեց ու անցավ արգելապատնեշը, ոտքերը կտրվել էին հողից: Միանգամից մոտեցա ու գրկեցի: Հետաքրքիր է, որ մինչեւ վերջին պահը պինդ գրկել էր երեխային: Նախ փորձեցինք երեխային դուրս բերել, հետո` նրան: Իսկ հեռախոսից լսվում էր ինչ-որ տղամարդու ձայն», - պատմեց Շարիպովը:

Ավելի ուշ սիրիացի կնոջը մոտեցավ նաեւ «Մայր Հայաստան» հուշակաթողի մոտ ակցիա իրականացնող ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նա համոզեց սիրիացուն հետ կանգնել իր որոշումից եւ սպասել` մինչեւ կմոտենան ոստիկանները:

Ի դեպ, սիրիացի կինը, որը խոսում էր արաբերեն, մեզ ցույց տվեց այն թուղթը, ինչը, ըստ էության, դարձել էր ինքնասպանության փորձ կատարելու պատճառը: Թուղթը ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Ապաստանի հարցերի եւ իրավական ապահովման բաժնի պետ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պատասխանն էր` ուղղված վերոնշյալ տիկնոջ ամուսնուն` Ամիրին:

«Հայտնում ենք, որ ներկայումս «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում հատկացման ենթակա ազատ սենյակներ չկան: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 22.08.2023 թ. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից ընդունվել է որոշում` Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին ՀՀ-ում փախստական չճանաչելու եւ ապաստանի տրամադրում չհատկացնելու մասին, ուստի` Ձեզ դրամական օգնություն տրամադրվել չի կարող», - ասված էր Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրավոր պատասխանում:

Ինչ է լինելու սիրիացի ընտանիքի ճակատագիրը դեռ պարզ չէ: Ամեն դեպքում, ահազանգից 25 րոպե անց ոստիկանությունը եկավ եւ տարավ զբոսայգուց սիրիացի կնոջն ու երեխային: Ինքնասպանությունը կանխվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ