3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Պաշտոնների բազարը շարունակվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում լուրեր կան, որ ՔՊ-ի քարոզիչներից մեկը` երդվյալ «նիկոլական» Գնել Սարգսյանը, հնարավոր է նշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Այս համայնքը կոալիցիայի արդյունքում ՔՊ-ն զիջել է «Հանրապետություն» կուսակցությանը, սակայն ներքին պայմանավորվածություն կա, որ փոխթաղապետերից մեկը ՔՊ-ի քվոտայով նշանակվի։ Այս նշանակման մասին լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել թիմի ներսում․ անգրագետ, բարձրագույն կրթություն չունեցող դերասանը, որն առաջին պլան է եկել բացառապես ընդդիմությանը հայհոյելու-քննադատելու պատճառով, անգամ փոխթաղապետի պաշտոնին արժանի չէ` կարծում են ՔՊ-ում։

ՔՊ-ում դժգոհություն կա նաեւ մյուս թաղապետերի փոփոխության մասով: Կարծես թե վերջնական որոշում է կայացվել՝ փոխելու բոլոր վարչական ղեկավարներին, բացի Քանաքեռ-Զեյթունի ու Շենգավիթի թաղապետերից, չնայած նրանցից մի քանիսը ՔՊ-ի համար ավելի լավ արդյունք են ապահովել, քան Քանաքեռ-Զեյթունը ղեկավարող, նախկին ԲՀԿ-ական Արտակ Հովակիմյանը եւ Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ