Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Նիկոլը՝ Ստրասբուրգում. «Белые розы»՝ ողբերգության ֆոնին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Հրապարակախոսություն

Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:

Նիկոլն այս ամենն արեց բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի համար թիրախային բառապաշար, տեխնիկապես անթերի:

Բովանդակային առումով աշխարհի ցինիզմից դժգոհած Նիկոլի բեմելն ինքն իրենով ցինիզմ էր, ստոր և լկտի ցինիզմ: 40 րոպեանոց «բենեֆիսը» կառուցվել էր երկու այնպիսի հասկացությունների շուրջ, որոնք պարզապես ֆիկցիա են, փուչիկ. ժողովրդավարություն և խաղաղություն: Անգամ ափսոս է ժամանակ ծախսել և ապացուցել բացահայտ ճշմարտությունը, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, և սա հայտնի է նաև այն շրջանակներին, որոնք երեկ ծափահարում էին Նիկոլին: Ներկայիս աշխարհաքաղաքական բախումների մեջ ԵՄ-ն, բնական է, որ աչք կփակի երկրում բռնապետական շիզոֆրենիայի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը կսպասարկի նման վեկտորը:

Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ որպես ծրագրային թեզ և Հայաստանի ներկայիս ռեժիմի վարած քաղաքականության նպատակ, ապա սա եվրոպական level-ի զավեշտ է: Մի հարց ընդամենը. արդյո՞ք եվրոպացի պատգամավորները հոտնկայս կծափահարեին Զելենսկիին, եթե նա մեղադրելով Ռուսաստանին և շարադրելով իր մեղադրանքի փաստարկները, վերջում ասեր, որ պատրաստ է այդ ամենով հանդերձ և գալիք սպառնալիքների հեռանկարով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

Ելույթի կոնտենտ-վերլուծությանը հավելեմ ընդամենը մի քանի դիտարկում, որոնք կարծես թե դուրս են մնացել հանրային դիսկուրսից.

1. Նիկոլն իր բուն ելույթում ոչ մի խոսք չասաց Հռոմի ստատուտի վավերացման մասին: Ինչո՞ւ, չէ՞ որ նրանք մեզ «համոզում էին», որ դա Ալիևին պատժելու համար է արվում:

2. Նա զրո անդրադարձ կատարեց Բաքվի բանտերում՝ որպես պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին:

3. CEPA-ի մասին խոսելիս Նիկոլը լռեց դրանով ամրագրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ, երբ Փաշինյանը գովում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական կարևորագույն ձեռքբերում համարվող այդ համաձայնագիրը, ես հիշում եմ նույն այդ Փաշինյանի ելույթներն այս թեմայով 2017թ.-ին, երբ նա ասում էր բառացի, որ «CEPA-ն ջուր է»:

4. Ամենախոշոր զավեշտներից մեկն այն է, որ մի քանի օր առաջ նույն Եվրոպական խորհրդարանում քննարկվեց և ընդունվեց Ադրբեջանին դատապարտող ավելի խիստ բանաձև, քան Հայաստանը ներկայացնող դե ֆակտո ղեկավարի ելույթն էր: Այս իրողությունը Փաշինյանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության ամենացցուն ապացույցներից մեկն է:

Պարտվողականություն, զիջումներ, անկլավներ, «խաղաղության խաչմերուկի» ցնորք, գեոպոլիտիկ արկածախնդրություն. այս ամենը փաշինյանական սոլոյի վտանգավոր կուպլետներից էին, որոնք Նիկոլը փաթեթավորել էր 2018թ.-ի «հեղափոխական դեմոկրատի» կերպարի մեջ, որ այդքան սիրվել էր Արևմուտքում:

Սակայն 2023թ.-ին «Белые розы» երգացանկով Եվրատեսիլ գնալը գուցե դուր գար 45+ հանդիսատեսին, սակայն նման «երգչով» ներկայացող երկրի համար խղճուկ է, խայտառակ և ֆիասկոյի արձանագրում:

Մի՞թե չորացել է հայ ժողովրդի արգանդը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

18.10.2023թ.  

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված