Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ամենասարսափելին կարող է լինել, եթե պատերազմը վերափոխվի կրոնականի. Իսրայելի Հայֆայի եւ հյուսիսային շրջանների հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Քահանա Յովակիմյան

Հանդիպում

Իրականում ի՞նչ է կատարվում Իսրայելում, արդյո՞ք Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել կրոնական պատերազմի այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Իսրայելի Հայֆայի եւ հյուսիսային շրջանների հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Քահանա Յովակիմյանի հետ, ով  նախ վերհիշեց պատերազմի մեկնարկի լուսաբացը.

-Հոկտեմբերի 7-ին ամբողջ Իսրայելի ժողովուրդը անակնկալի եկավ, երբ Գազայից մոտ 2000 զինյալներ առավոտյան հատուկ միջոցներով եւ բարձր պատրաստութեամբ հարձակվեցին եւ մուտք գործեցին Իսրայելի տարածք, խորանալով մոտ 50կմ երկրի ներս: Ես չեի կարող տեսնել քանի որ Հայֆան որտեղ ես հոգեւոր սպասավոր եմ հայ համայնքի համար, գտնում է հյուսիսում Գազայից մոտավոր 160կմ հեռավորության վրա: 

Սակայն հարկ եմ համարում նշել, որ Իսրայելական ՀՕՊ-ը անխափան եւ կատարյալ աշխատել է հազարավոր հրթիռների դեմ: Անշուշտ ՀՕՊ-ը չի կարող 100%-ով ապահովել երկրի պաշտպանությունը, քանի որ հրթիռները արձակվում էին հարյուրներով: Եղել են քաղաքներ, որտեղ շենքեր են վնասվել եւ մահեր են եղել այդ հարձակումներից:

Հոգեևորականի խոսքերով, ամենասարսափելին կլինի այն դեպքում, երբ պատերազմը վերածվի կրոնական հողի.

-Կարծում եմ կրոնական հողի վրա պատերազմների վախերը միշտ էլ արդիական են եւ պետք չէ դրանց մակերեսորեն նայել, սակայն ցանկանում եմ հավատալ, որ այս պատերազմը դեռեւս այդ ուղղությւնը չի ստացել: Իսրայելում որպես քաղաքացի ապրում են մոտ երկու միլլիոն արաբներ, 150,000 քրիստոնեաներ եւ այլ կրոնների պատկանող ազգեր: Դա ամենասարսափելին կարող է լինել, եթե պատերազմը վերափոխվի կրոնականի: Մասնավորպես Հայֆայում արաբները հրեաները եւ այլ ազգերի ներկայացուցիչները շատ համերաշխ կյանք ունեն եւ անձամբ ես իբրեւ հայ համայնքի հոգեւոր հովիվ մասնակցել եմ բազմաթիվ ժողովների, որոնց նպատակն է եղել խաղաղությունն ու համերաշխություն ապահովել բոլոր համայնքների մէջ, ինչը իմ 12 տարիների հովվության ընթացքում տեսել եւ զգացել եմ: Սակայն այդ ամենը կարող է հոդս ցնդել եւ պատերազմը վերածուի կրոնականի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ