Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մխիթարյանը` ՉԼ-ի առաջիկա խաղի մասին

Սպորտ

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մասնակցել է ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին.

«Ոչինչ չի փոխվում, երբ մենք խաղում են Չեմպիոնների լիգայում։ Յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղով այնքան էլ լավ չսկսեցինք այս մրցաշարում, սակայն շատ լավ խաղացինք «Բենֆիկայի» դեմ։ Ցանկանում ենք շարունակել մեր խաղը։

Մենք ոգեշնչված ենք և պատրաստ ենք ավելիին, քան երբևէ։ Հաղթանակի համար կանենք մեր ուժերի սահմանում ամեն բան։

Արդյո՞ք ակնկալում էի, որ կարևոր խաղացող կդառնամ թիմում․ տեղափոխությունից առաջ զրուցել եմ գլխավոր մարզիչի հետ, և ես նրան ասացի, որ եկել եմ թիմին օգնելու ու խաղի համար ամեն բան ներդնելու համար, սակայն որոշում կայացնողն ինքն է։ Միշտ ամեն ինչ արել եմ, որպեսզի խաղամ՝ ներդնելով բոլոր ուժերս»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

«Ինտեր» - «Զալցբուրգ» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ