ՆԻԿՈԼԻՆ ՀԱՆԿԱՐԾ «ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ԵՐԵԽԱՆԵՐ» ՉՏԱՆԵՔ
Վերլուծություն
Ռուսական դաշնային առաջին հեռուստաալիքով գերագույն գլխավոր կապիտուլյանտ Նիկոլի «բմբլահանության» շուրջ կրքերը շարունակում են եռալ: ՀՀ ԱԳՆ կանչվել է դեսպան Կոպիրկինը, ի պատասխան ՌԴ ԱԳՆ է կանչվել դժբախտ և դժգույն Վաղարշակ Հարությունյանը: Կարկառուն սորոսական, կամ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ասած «սորոսի վաստակ» Բորիս Նավասարդյանը անաղարտ ռուսերենով պահանջել է քրեական գործ հարուցել ռուսական OPT–ի դեմ, տարբեր մասշտաբի նիկոլաքարոզիչներն էլ պետական դավաճան, շպիոն կամ լավագույն դեպքում «գուբեռնիստ» են կարգում OPT–ի եթերում մեկնաբանությամբ հանդես եկած ՀՀ ընդդիմադիրներին: Ընդ որում, ՀՀ ընդդիմադիր են կարգել անգամ ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին:
ՀԻՍՏԵՐԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆԻ
Հանուն արդարության նկատենք, որ ընդդիմությունն իրավունք ունի և մի բան էլ պարտավոր է ցանկացած հարթակ օգտագործել թրքաբոլշևիկ Նիկոլին տրորելու համար, և ОРТ–ն բացառություն չէ: Չէ՞ որ ժամանակին Գարեգին Նժդեհը նաև արտերկրյա տարբեր հարթակներ էր օգտագործում` թրքաբոլշևիզմը (այսինքն` այն ժամանակվա նիկոլիզմը) ջախջախելու համար:
ՔՊ–ի քարոզչադաշտը լցված է ՌԴ կենտրոնական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ–ում անհապաղ դադարեցնելու պահանջներով: Բացառություն է միայն դժբախտ և դժգույն Վաղարշակ Հարությունյանի դեսպանական աթոռի վրա աչք ունեցող Արսենյան Գուգոն, ով փակելուն դեմ լինելը պայմանավորում է խոսքի ազատության գերակայությամբ: Բայց ասում են, որ դա էլ չի օգնել Գուգոյին, և հայկական Տելեգրամ ալիքները չարախոսում են, իբր ՌԴ դիվանագետները բանավոր քննարկումների ժամանակ Արսենյանին պիտակել են «политический педераст», և իբր դա էր դրդապատճառներից մեկը, որ ՌԴ դեսպանին կանչել էին Օմեգա Արոյի գրասենյակ...
Ճակատագրի հեգնանքով էլ այնպես ստացվեց, որ դեռ մինչև ОРТ–ի «նիկոլաբմբլումը» ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը առաջարկել էր ОРТ և РТР Планета ալիքները հանել հանրային մուլտիպլեքսից` որպես ՀՀ օրենսդրությունը խախտող, բայց հետո որոշեցին չհանել` հաշվի առնելով «պոպուլյարությունը»: Հիմա չգիտենք` «պոպուլյարությունն» ինչպե՞ս է ՀՀ օրենսդրությունը խախտելը դարձնում չխախտում, սակայն Նիկոլի «աբիժնիկության» նոր դրսևորումներ ծլեցին: @Կանչ Տելեգրամ ալիքի պնդմամբ. «Մեր տեղեկություններով՝ ազգադավն իր ջեբի շուն Մարուքյան Էդմոնի միջոցով փորձել է Թբիլիսի այցելությունից առաջ վրացական իշխանություններից ստանալ Միխայիլ Սաակաշվիլիին բանտում այցելելու թույլտվություն:
Օրեր առաջ հատուկ հարցերով գեղցուն կապիտուլյանտն ուղարկել է Վրաստանի դեսպանի մոտ՝ խնդրանքով, որ Թբիլիսիում աշխատանքային այցի ընթացքում հանդիպի Սաակաշվիլիին, որը բանտից բաց նամակներ է գրում իրեն:
Ըստ ազգադավի՝ Սաակաշվիլիին հանդիպելով՝ վրեժխնդիր կլինի Կրեմլից, որտեղից տարբեր խողովակներով (Դ. Մեդվեդևից մինչև ՕՌՏ) ասում են, որը Նիկոլը վերջացած կոնտրացեպտիվ է:
Վրաստանի դեսպանը ջեբի շան միջոցով փոխանցված խնդրանքը հաղորդել է Թբիլիսի, որտեղից մերժել են: Մոսկվայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերություններ ունեցող Վրաստանի իշխանությունը չի ցանկանում սեփական երկիրը ծախած ու թուրքի կոշիկ լիզող մի ոչնչության պատճառով հավելյալ խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ»:
Դե ինչ, Նիկոլի «աբիժնիկությունը» դարձավ պատճառ, որ նրա ձեռքով միջազգային կոնսենսուսով սկզբում զավթեցին իշխանությունը, հետո «խոսացված» պատերազմներով ոչնչացրին Արցախը: Հիմա շատ վտանգավոր է նրա նոր բարջաջանքը «խաղաղության պայմանագրի» մասին: Ինչպես նկատում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը. «Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից»:
Հիմա էլ Սյունիքո՞ւմ է ուզում նոր «խոսացված պատերազմ»: Թե՞ ուզում է Ադրբեջանի հետ «խաղաղություն» կնքի այնպես, որ ՀՀ–ն տանի ռազմատուգանքի դաշտ, որը հետո տարածքներով վճարի...
«ԱԼԱՖՐԱՆԳԻ» ՆԻԿՈԼՆԵՐԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օրերս Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիան մտադիր է վաճառել երեք ռադար և պայմանագիր կնքել «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։ Պայմանագիր են ստորագրել «Thales»–ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի մասին, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ։
Եվ միանգամից ծլեցին կադրեր, որոնք ձոնեցին երգեր ֆրանսիական զենքին` հռչակելով դա Հայաստանի օդային անվտանգության փրկություն: Մասնավորապես ձոներգուներից մեկը Իժոն է` տխրահռչակ Սամվել Բաբայանը: Բայց ոչ միայն նա: Ձոներ երգեց և «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը. «Մենք գումար էինք փոխանցել, որպեսզի Ռուսաստանը մեզ զենք տա, սակայն չտվեց։ Մենք բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես մեր նախկին վայ–իշխանությունների ձեռքով մեր ՀՕՊ համակարգն անցավ Ռուսաստանի ձեռքի տակ, և 44–օրյա պատերազմի ժամանակ մեր երկինքը բաց վիճակում էր, ՀՕՊ–ը չաշխատեց ընդհանրապես։ Ֆրանսիական ՀՕՊ համակարգը 250 կմ–ի վրա տեսնում է, գերժամանակակից զենքեր են։ Մեր երկրի ապահովության համար շատ կարևոր նշանակություն ունեն այդ համակարգերը։ 44–օրյա պատերազմի զոհերի մեծամասնությունը ՀՕՊ համակարգի չաշխատելու պատճառով է եղել, որովհետև այդ անօդաչու սարքերի հարվածներից մեր շատ տղաներ զոհվեցին անգամ մեկ փամփուշտ չկրակած։ Մեր Աբովյանի տղաներից զոհվեցին ուրալի մեջ՝ անօդաչուի հարվածից։ Հիմա եթե մեր օդը փակվում է, ցամաքայինով մենք դրանց հերը կանիծենք»: Իյա՜, իրո՞ք, էլի «նախկիններն» են մեղավոր, մեկ էլ` ռուսները: Հիմա Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանն էր նիկոլական նախարար Դավիթ Տոնոյանի քունքին ատրճանակ դեմ տվել, որպեսզի գնի խոտանված «Օսա» համակարգեր: Նախկիննե՞րն էին ստիպել Նիկոլին վերանայել սպառազինության ձեռքբերման պլանը և այդ թվում անօդաչու սարքեր խոցող «Պանցիր» և այլ համակարգերի փոխարեն ձեռք բերել օդանավ` առանց հրթիռների և դրանով սելֆիներ անել: Այնպես որ, «ալաֆրանգի» նիկոլները թող ազգադավ խունտայի ոճիրները և պաշտպանության միտումնավոր քայքայումը չփորձեն վերագրել նախկիններին: Սերժ Սարգսյանի` ՌԴ–ից բերած անվճար 50 հազար տոննա սպառազինությունը նիկոլնե՞րը չէին, որ նվիրեցին թուրքին որպես ռազմավար...
«Թող Ռուսաստանը բարի լիներ՝ կեղտոտ խաղեր չխաղար, մենք էլ իրենցից երես չթեքեինք։ Իսկ հիմա կլինի Ֆրանսիան, թե որևէ այլ երկիր, որը մեզ ռազմական աջակցություն կցուցաբերի, դա միայն ողջունելի է»,– ասաց Վլադիմիր Առաքելյանը։ Այդ ի՜նչ կեղտոտ խաղեր, ի՜նչ զենք չտվեց գումարը փոխանցելուց հետո... Բա էլ ի՞նչ պիտի աներ, եթե ձեր Նիկոլը չմո է: Երկրորդ և երրորդ նախագահների օրոք ինչո՞ւ չէին փորձում, մտքներով էլ չէր անցնում խաղեր խաղալը:
Սակայն ֆրանսիացիների ձոնին հաջորդեց և դավաճան Նիկոլի ձոնը: «Քանի որ կա իշխանություն, և իշխանությունը կարողանում է վերահսկել նրանց, մենք դեռ սպասում ենք, բայց Աստված մի արասցե, եթե դրանք հանկարծ փորձեն դիմել այլ քայլերի, փորձեն իմ երկիրը խառնել, այնպիսի արժանի պատասխան կստանան, որ այս անգամ մենք ոտքի կելնենք։ Իրենց ուզածն ի՞նչ է, որ Հայաստանը սարքեն գուբերնիա, իրենք էլ գուբերնատոր լինեն, որ ինչ ուզեն՝ անեն։ 20 տարի տանջվեցինք, ես ինքս 20 տարի տանջվել եմ, ինձ դատել են նրա համար, որ ես չէի ցանկանում, որ իմ երկիրը վերածեն գուբերնիայի։ Իսկ հիմա, փառք Աստծու, ունենք լեգիտիմ, ընտրված իշխանություն, մենք ուզում ենք սուվերեն պետություն մնալ»,– հայտարարեց Վլադիմիր Առաքելյանը։
Սա արդեն քաղաքացիական պատերազմի ակնարկներ են: Համ էլ հիշեցնենք` ինչ գործով էր դատվում, սակայն Նիկոլի օրոք ջրից չոր դուրս եկավ Վ. Առաքելյանը: Նորք–Մարաշի զինված խմբի գործով, որը պետության ղեկավարներին սպանելու նախապատրաստություն էր պարունակում: Հիմա ջրից չոր դուրս գալը արդյո՞ք նիկոլական դառնալու նախապայմանով չէր... Ինչ վերաբերում է գուբերնիային կամ վիլայեթին, ապա դրա հասցեատերը ամենևին էլ ընդդիմությունը չէ, այլ` Առաքելյանի կուռք Նիկոլը: Կապիտուլյանտը երկիրը սրընթաց տանում է դեպի վիլայեթ, սակայն եթե մյուս կողմը ընդմիշտ իշխանավարելու ավելի լավ երաշխիքներ տա` Նիկոլը վազելով կդառնա մոլեռանդ գուբեռնիստ: Ի դեպ, ԱԺԲ–ն հենց այսօր է նրան գուբեռնիստ անվանում...
Դե իսկ միֆերը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների առասպելական թալանի մասին նույնիսկ մեկնաբանելն է ավելորդ, այդ միֆերին հավատալու համար պետք է առնվազն դեբիլ լինել: Հա, համ էլ ինպե՞ս եղավ. որ գռզոներն ու արսենյանգուգոները ծլեցին հենց Առաքելյանի ասած «չթալանող» ԼՏՊ–ի օրոք, բա հումանիտար օգնությո՞ւնն ովքեր էին լափում ու հետո օլիգարխ դառնում... Թե՞ «ալաֆրանգի» նիկոլներին ձեռնտու չէ այդ թեման: Ինչպես նաև` թե հատկապես ո՞ր նախագահի օրոք էր քարոզվում թրքասիրությունը և երկիրը լցվում թուրքական ագենտուրայով...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ