Սպասե՞լ անձրևի․ եղանակն առաջիկա օրերին
Հասարակություն
Երևանում հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։