Նիկոլն ինձ ասել է՝ ինչի արդյունքում ենք պահել Սյունիքը ու այդ հանդիպմանը միայն ես չեմ եղել. Էդուարդ Շարմազանով
Զարկերակ
«Հակառուսականությունը սարքել են հանրային տիրույթի խոսք։ Չի կարելի մարդկանց էդքան հիմարի տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Հենց դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ինձ հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ Սյունիքը պահել ենք բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։ Ու այդ հանդիպմանը միայն ես չեմ եղել, չեք կարող ասել, որ Շարմազանովը իրեն ինչ պետք է, խոսում է։ Այդ հանիպմանը մոտ 15 ընդդիմադիր գործիչ է եղել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը ասել է՝ Սյունիքը պահել ենք, երբ որ Ռուսաստանը իր դրոշները տեղադրեց այնտեղ։ Նույն Նիկոլը այդ հանդիպմանը ասել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը իր դրոշները չտեղադրեր Սյունիքում, թուրքերը մտնելու էին Սյունիք ու գրավեին։ Բա այդ ո՞նց եղավ, որ 2020 թվականին ռուսները դարձան Սյունիքի պահապան, իսկ հիմա Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի, հա՞»,- հավելեց նա։