Աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը դիմել է հայ հանդիսատեսին
ՏեսանյութերՆոյեմբերի 12-ին, ժամը` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավիղահար Քսավիեր դե Մեստղը:
Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:
Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է եւ այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ եւ տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի եւ դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի եւ Յաննիք Նեզե-Սեգենի հետ:
«Սպասում ենք բոլորին նոյեմբերի 12-ին Երեւանում», - նշել է Ռոլանդո Վիլլասոնը:

