«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետին հաշված օրեր են մնացել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլեւս չեն շտապում «հարցաքննության» կանչել որեւէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։
Հիշեցնենք․ 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
