Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)

Հայ-վրացական հարաբերությունների վատացման ուղղությամբ աշխատում է երրորդ կողմը. Ջոնի Մելիքյան

Միջազգային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Բացի այդ, Պապուաշվիլին Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ առկա գործընկերությանը՝ այն որակելով ռազմավարական: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԱՎԵԼՈՐԴ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՉԱՐԺԵ»

— Կարելի՞ է եզրակացնել, որ Վրաստանը անհանգստացած է Թուրքիայի վարած քաղաքականությունից, եւ դրա համար էլ Թուրքիայի ու Վրաստանի միջեւ ստեղծվում են ռազմավարական համագործակցության հիմքեր:

— Վրաստանը Թուրքիային դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, եւ դա նոր բան չէ: Առեւտրային շրջանառությունը 1.5 մլրդ դոլարի է հասնում, խոշորագույն առեւտրային գործընկերն է, տարբեր էներգետիկ ենթակառուցվածքների մասով համագործակցություն կա` ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական, այդ բոլոր ուղղություններով բավականին խորացված համագործակցություն կա: Վերջին տարիներին, այս իշխանության օրոք Ազատ առեւտրի համաձայնագրի վրա մի քանի աշխատանքներ են մի քանի անգամ անցկացվել, որով փորձ է արվել հօգուտ Վրաստանի` աշխատեցնել այդ պայմանագիրը: Դատելով հարաբերությունների խորությունից` միգուցե այն ավելի տնտեսապես խորացնելու, ընդլայնելու հնարավորություններ ունեն: Նաեւ պետք է հասկանալ, որ այդ հայտարարությունները արվում են 100-ամյակի ֆոնին, երբ  պետք է շնորհավորանքներից զատ` ինչ-որ մի շեշտադրում անել, ինչն էլ արվում է: Իմ կարծիքով` բոլոր պետությունները աշխարհում` կապ չունի դաշնակիցներ են, թե` ոչ, պետք է մտահոգված լինեն իրենց անկախությամբ ու սուվերենությամբ: Վրաստանը եւս ունի իր որոշ մոտեցումները, մտահոգությունները բոլոր հարեւանների հետ հարաբերություններում: Իրենց ազգային շահերից է բխում այնպիսի քաղաքականություն վարելը, որ այդ հնարավոր բոլոր ռիսկերը մինիմալիզացվեն եւ իրենց այսօրվա քաղաքականությունը դրա վառ դրսեւորումն է: Ունենալով տնտեսական խորը հարաբերություններ եւ միգուցե ինչ-որ չափով կախվածություն Ադրբեջանից եւ Թուրքիայից` իրենք փորձում են դիվերսիֆիկացնել այդ հարաբերությունները: Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ հարեւանների հետ հարաբերությունները եւս փորձում են ակտիվացնել, նույնիսկ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններ ունենալով` չնայած, առ այսօր գոյություն ունեն խնդիրներ քաղաքական հարաբերություններին վերաբերող: Արտաքին քաղաքականությունը միշտ դինամիկ փոփոխվող է: Այս փուլում, ըստ իս, իրենց համար ռիսկերը հարեւան երկրներից այդքան բարձր չեն, եւ իրենք պատրաստ են հարաբերությունների խորացման: Միգուցե որոշ շրջան գա, երբ իրենք Աջարիայի հետ կապված որոշակի խնդիրներ տեսնեն եւ այլ քաղաքականություն որդեգրեն, բայց սա արդեն ապագայի հարց է եւ կախված է լինելու Թուրքիայի պահելաձեւից, տարածաշրջանում իրենց քաղաքականությունից եւ մեր տարածաշրջանի շուրջ ձեւավորվող ապագայում հնարավոր նոր իրողությունից:

— Անդրադառնանք նաեւ Վրաստանի նախկին նախագահին. Սահակաշվիլին համացանցային տիրույթում ակտիվացել է ու խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին` հորդորելով խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գալ ՀԱՊԿ-ից: Ինչո՞ւ է ոչ այնքան ռեյտինգային անձը նման խորհուրդներ տալիս:

— Սահակաշվիլին օգտագործում է բոլոր հնարավորություններն իրեն ակտուալ պահելու համար լրատվական դաշտում: Դրանով ապահովում է երեք պետություններում իր մասին գրվող մեծ թվով նյութեր: Լինելով այն իրավիճակում, որում նա գտնվում է` դատապարտված, բայց բժշկական հաստատությունում իր ժամկետը անցկացնելով, ոչ այնքան լավ առողջականով` ցանկություն ունի դուրս գալ եւ քաղաքականությամբ զբաղվել, չնայած որ  Վրաստանի քաղաքացի չէ: Այս ամենը միգուցե հոգեբանական լուրջ ճնշում է ունենում, եւ նա տարբեր առիթներն օգտագործում է` քաղաքական ու ներքաղաքական օնլայն տարբեր հայտարարություններ անելով: Ուստի` ես լուրջ չէի վերաբերվի, մանավանդ այն շեշտադրումների վրա, որը նա օգտագործում է, գոյություն ունի պետական շահ եւ արտաքին քաղաքականության մեջ անձերին սիրել-չսիրելը չի աշխատում: Եթե քո պետությունը ունի ինչ-որ մի շահ` ինչ-որ մի պետության հետ համագործակցելու, ապա ստիպված դիվանագետները, երկրի ղեկավարները աշխատում են կոնկրետ պետության, ղեկավարի, միջազգային կազմակերպության հետ եւ այլն: Այս պարագայում, իմ կարծիքով, Սահակաշվիլիին ավելորդ ուշադրություն դարձնել չարժե:

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ԼԻՆԵԼ»

— 44-օրյա պատերազմից հետո մեր հասարակության շրջանում լարվածություն էր նկատվում Վրաստանի նկատմամբ, անգամ կոչեր էին հնչում այլեւս Վրաստան չմեկնելու եւ չհանգաստանու այնտեղ: Արդյո՞ք մենք վրացական կողմին մեղադրելու հիմքեր ունենք, Վրաստանն ունե՞ր ինչ-ինչ պարտավորություններ` Հայաստանին աջակցելու հենց պատերազմի ժամանակ:

— Վրաստանը որեւէ պարտավորություն Հայաստանի նկատմամբ, պատերազմի պարագայում չուներ, Վրաստանի մոտեցումը, տարածքային ամբողջականության հետ կապված, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Միգուցե, այդ մոտեցումը մի քիչ ավելի զուսպ էր, հումանիտար հարցերի շուրջ կարելի էր ավելի արտահայտիչ լինել, բայց այն է, ինչ-որ կա, այստեղ երեւում է Վրաստանի տնտեսության վրա Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը: Բայց այստեղ նաեւ պետք է ֆիքսենք, որ հայ-վրացական հարաբերությունների վատացման ուղղությամբ աշխատում է ոչ միայն իրավիճակը, այլեւ սուբյեկտիվ գործոն եւս գոյություն ունի: Թե՛ Թուրքիան, թե՛ առաջին հերթին Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանում որոշ շրջանակներ եւս շահագրգռված են, որ հայ-վրացական հարաբերությունները լարվեին: Ադրբեջանի պարագայում այս ամենը մեծ նշանակություն ուներ, որովհետեւ Հայաստանն ունի փակ երկու սահման եւ Իրանի ու Վրաստանի տարածքով է կարողանում հաղորդակցվել աշխարհի հետ: Եվ եթե Վրաստանի պարագայում եւս բարդություններ առաջանային, կլիներ բավականին բարդ իրավիճակ, ուստի` այդ աշխատանքը տարվում է երրորդ ուժերի կողմից: Դրա համար իմ կարծիքով` մեզ մոտ լրատվական դաշտը պետք է մի քիչ ավելի կրիտիկական լինի տարբեր տեղեկատվությունների նկատմամբ: Տեսեք, «Մետաքսի ճանապարհի»  ֆորումի հետ կապված, երբ վրացական հեռուստաալիքն ինչ-ինչ պատճառներից ելնելով, խոսեց Հայաստանի ու Ադրբեջանի  վարչապետերի բանակցությունների մասին, ինչը կեղծ լուր էր, շատ հեշտ, առանց որեւէ ստուգման տարածվեց հայկական լրատվական դաշտում, քննադատություններ եղան, ոչ մեկը չցանկացավ լրատվության կանոններից մեկին անդրադառնալ, ստուգել, դիմել դեսպանատուն եւ հստակ հասկանալ` եղե՞լ է, չի՞ եղել, ի՞նչ քննարկում է եղել: Բոլորը պետք է հասկանային, որ այս հանդիպումը ուղղակի հանդիպում էր մի վայրում այն անձանց միջեւ, ովքեր հրավիրված են եղել  հարեւան երկրներից «Մետաքսի ճանապարհի» համաժողովին եւ դրանից հետո որոշ ժամանակ ընդունող երկրի ղեկավարի հետ նստել են մի սեղանի շուրջ ու ինչ-որ հարցեր են քննարկել, միգուցե տարածաշրջանային կարեւորության, Իսկ հետո ամեն մեկը վերադարձել է իր մայրաքաղաք: Այս ամենը ցույց է տրվում մի կողմից, որպես հայ-ադրբեջանական բանակցություններ եւ մյուս կողմից որոշ շրջանակների կողմից օգտագործվում է` իրենց քաղաքական հակառակորդներին քննադատելու համար: Իմ կարծիքով` սա ճիշտ չէ: Շատ կարեւոր է բոլոր երկրների հետ հարաբերություններում, որ լրատվականները, որոնք ունեն պատասխանատվություն իրենց լուրերի սպառման մասով հասարակության առջեւ, իրենց գործը ճիշտ կատարեն եւ չհարվածեն Հայաստանի պետական շահերին ու միջազգային հեղինակությանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top