Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Ղրիմն իրականում գողացել էին Ռուսաստանից. Կոնստանտին Զատուլին

Թեմա

Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը», Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովին մասնակցում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ: Նա ասաց, որ առաջին անգամ է մասնակցում Յալթայի միջազգային համաժողովին:

— Չստացվեց, որ Յալթայում մասնակցեի այս համաժողովին, եւ հիմա այն հյուրընկալվեց Մոսկվայում: Ուզում եմ ասել, որ հաճախ չէ մարդու կյանքում լինում նման երջանկություն` տեսնել պատմական արդարության վերականգնում: Նրանք, ովքեր Խորհրդային միության փլուզումից հետո` 90-ական թվականներին, սկսեցին պայքար Ղրիմը վերադարձնելու համար, իհարկե, չէին կարող 100 տոկոսով համոզված լինել, որ մեր սերնդի կենդանության օրոք այն տեղի կունենա: Լինելով վստահ, որ այն, միեւնույնն է, կյանքի է կոչվելու, չգիտեինք, թե` երբ: Եվ ահա 2014 թվականին Ղրիմը եւ Սեւաստապոլը վերադարձան հայրենի նավահանգիստ, ինչպես ասում է մեր նախագահը: Վստահ եմ, որ Ղրիմի բարեկամները կիսում են մեզ հետ այս ուրախությունը: Ես դեռ դպրոցական տարիներից եմ ծանոթացել Ղրիմի հետ, երբ այն Խորհրդային միության կազմում էր, ու չէի հասկանում, թե ինչու Ղրիմը Ռուսաստանի կազմում չէ: Ղրիմն իրականում գողացել էին Ռուսաստանից, բայց այսօր Ուկրաինայից լսում ենք ձայներ, թե վերադարձրեք մեր Ղրիմը, մեր Յալթան, մեր ծովը, մեր Սեւաստոպոլը: Այդ երբվանի՞ց էին այս տարածքները դարձել ինչ-որ մեկինը, երբ դրանք հարյուամյակներով եղել են Ռուսաստանի մաս, եւ այս երջանկությունն այսօր մեզ հետ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ