ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրանցումների նոր փուլը
Զարկերակ
• Սիրելի’ հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված անվճար դասընթացների առաջին եռամսյակի գրանցումների փուլը ավարտված է։
• ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրանցումների նոր փուլը։
Մենք իրականացնում ենք՝
— Ռուսերեն, անգլերեն լեզուների, ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթացներ։
— Շախմատի ակումբի կողմից կազմակերպվելու են նոր դասընթացներ
— «Բանավեճի ակումբի» կողմից նախաձեռնվում են բաց դասախոսություններ և քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռնեն մասնակիցներին.
— Ձեռք բերել ազդեցիկ խոսքի, հռետորության և այլ հմտություններ
— Զարգացնել բանակցելու կարողությունները
— Տիրապետել բանավիճելու կանոններին և մշակույթին
— Ճիշտ և հասանելի ձևակերպել և արտահայտել կարծիքներ
— Ունենալ գրագետ և ներկայանալի խոսք
— ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում տեղի են ունենում նաև ինտելեկտուալ խաղեր և ժամանցային միջոցառումներ
— Երիտասարդների համար կազմակերպվում են մշակութային, քաղաքական, մասնագիտական և ուսուցողական շրջայցեր
• Գրանցումների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +37493123757