Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ» Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են. Ֆեյսբուքի գործընկերը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երկար տարիներ մշակութային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ այժմ հանդիսանում է «Մետայի» («Ֆեյսբուքի») պաշտոնական գործընկերը: Ֆեյսբուքյան իրականության մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Կբացե՞ք փակագծեր, թե ինչպես պայքարել ֆեյսբուքյան արգելափակումների դեմ: Օրինակ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը հրապարակելու համար ֆեյսբուքյան էջեր են արգելափակվում: Հնարավո՞ր է դրա դեմն առնել:

— Միանգամից ասեմ, որ ես «Մետայի» գործընկերն եմ, բայց ամենազոր չեմ, որ կարողանամ այդ հարցերին լուծում տալ: Միայն կարող եմ հուշել, թե իրականում ինչու են արգելափակումների տակ հայտնվում ֆեյսբուքյան էջերը: Ֆեյսբուքում կան որոշակի բառեր ու նկարներ, որոնց կիրառման դեպքում՝ ավտոմատացված կերպով արգելափակվում են էջեր: Օրինակ` օգտատերը կարող է ընդամենն իր էջում կիսված լինել այն ինչ-որ տեղից, բայց ավտոմատացված համակարգը արգելափակի ոչ թե սկզբնաղբյուրին, այլ այդ օգտատիրոջ էջը: Դրա համար ներկա պահին խորհուրդ չի տրվում օգտագործել այն, ինչը մերժված է Ֆեյսբուքում:

— Այդուհանդերձ, լուծման բանալին որտե՞ղ է, ի վերջո, սա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է:

— Դրա լուծումը ՀՀ արտգործնախարարությունում է: Յուրաքանչյուր երկիր՝  կապ չունի Հայաստանն է, Վրաստանն է, ԱՄՆ-ն, թե՝ այլ,  ունի գործընկերային հարաբերություններ նման գիգանտ կազմակերպությունների հետ: Իրենց համապատասխան բաժինը պետք է զբաղվի այդ հարցով եւ ճիշտ ներկայացնի իրավիճակը, որ անհիմն են մարդկանց էջերը արգելափակվում: Վստահ եմ, որ իրենք կարող են այդ հարցին լուծում տալ, ես էլ պատրաստ եմ իրենց աջակցել, եթե ինչ-որ խորհրդատվության կարիք ունենան:

— Կարո՞ղ ենք ասել, որ «Մետան» պրոադրբեջանական միտում չունի, այլ ընդամենը պետք է ճիշտ աշխատանք տանել՝ ԱԳՆ մակարդակով:

— Պարզապես, մեր թշնամին ճիշտ գործունեություն է ծավալում: Չեմ ուզում ասել, թե մեր ԱԳՆ-ն լավ չի աշխատում, բայց ինձ թվում է` Ադրբեջանին հաջողվել է իր ԱԳՆ-ում պրոֆեսիոնալների ներգրավել, ովքեր կարողանում են նույն Ֆեյսբուքի հետ կապ հաստատել եւ ապացույցներ ներկայացնել՝ հօգուտ իրենց: Դրա համար էլ, եթե իրենք համարում են, որ այսինչ մարդը ահաբեկիչ է կամ ինչ-ինչ գրառումներ վիրավորում են իրենց երկրի համբավը, այդ էջերը արգելափակվում են: Այս իրավիճակում մեզ մնում է միայն գրառումներ անելուց զգույշ լինել: Պատկերացրեք, օգտատերը կամ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջն ունի, ենթադրենք, 100 հազար հետեւորդ ու իր տարիների ամբողջ աշխատանքը արգելափակվում է: Ճիշտ է, լուծումներ կան այն բացելու, բայց երբեմն լինում են դեպքեր, որ ընդհանրապես հնարավոր չի լինում վերադարձնել էջը: Հիմա այնպիսի վիճակ է մեզ մոտ, որ էլի եմ ասում՝ պետք է զգույշ լինենք, հետեւենք ֆեյսբուքյան կանոնակարգին եւ հուսանք, որ մի օր Արտգործնախարարությունը կզբաղվի այս հարցով:

— Ադրբեջանից լինի կամ այլ երկրից ամենավերջին հայհոյանքները կարող են Ֆեյսբուքում տիրաժավորվել, եւ դրանից մարդկանց էջերը չի արգելափակվում, բայց ՀՀ քաղաքացիների դեպքում՝ պատժամիջոցների պակաս չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— «Մետա»-ն աշխարհում բոլորի նկատմամբ նույն քաղաքականությունն է կիրառում: Այնպես չէ, որ Հայաստանի համար ուրիշ կանոնակարգ է գործում, մյուսների համար՝ ուրիշ: Բայց նույն ատելության խոսքի հետ կապված՝ ուզում եմ այլ կողմից դիտարկենք հարցը: Օրինակ` Հայաստանում երկու ամսով կալանավորվել է օգտատեր Տաթեւիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառման համար՝ այն դեպքում, երբ նույն Ֆեյսբուքը չի ճանաչել այդ գրառումն ատելության կամ բռնության քարոզ: Ավելին ասեմ՝ ես գիտեմ, որ Տ. Վիրաբյանի գրառման դեմ բազմաթիվ բողոքներ է ուղարվել «Մետա»-յին, բայց էլի չի հեռացվել գրառումը: Այսինքն՝ Ֆեյսբուքը համարում է, որ նորմալ է, մարդը կարող է իր մտքերն արտահայտի, կարող է անձը սթրեսային իրավիճակում է գտնվում, իրեն վատ է զգում եւ երբեմն կատարում է նաեւ էմոցիոնալ գրառումներ, ու այդ կերպ սիրտը հովացնում է: Պատկերացնում եք, Ֆեյսբուքն այս հարցում ավելի ըմբռնումով է մոտենում, իսկ հայաստանյան իշխանությունը վարվում է ամենախիստ ձեւով մի աղջկա հետ, ով հերոսի քույր է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եղբայրը զոհվել է, երկու անչափահաս երեխաների մայր է: Նույնիսկ այցելությունն է նրան արգելված: Նույն Ֆեյսբուքում, ինչպես նաեւ Տիկտոկում ու Ինստագրամում բռնություն ու սպառնալիքներ պարունակող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր կան, որոնց կողքին Տաթեւիկ Վիրաբյանի գրառումը նույնիսկ հնարավոր չէ դասել: Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են: Եթե դժվարանում են զանազանել, թե որ գրառումն է ատելության, բռնության խոսք, որը՝ ոչ, թող նույն «Մետա»-յի հետ հաշվի նստեն: Կարող են անգամ հարցում անել «Մետա»-յին, որ իրենք գտնում են, թե այսինչ գրառումը պարունակում է ինչ-ինչ սպառնալիքներ, հետո նոր օգտատիրոջը կալանավորեն: Ի վերջո, «Մետան» կարող է արգելափակել այդ գրառումը, եւ լուծվի խնդիրը: Ինձ համար ավելի ճիշտ է նախ մարդկայնորեն վերաբերվել հայրենակցին, հետո նոր իրավական պատժամիջոցներ կիրառելու մասին խոսել: Վստահեցնում եմ ձեզ, որ նման խնդիրները «Մետայի» հետ համագործակցային տարբերակով լուծելու դեպքում՝ շատ ավելի արագ կլուծվեն ֆեյսբուքյան մյուս գլոբալ խնդիրները մեր երկրի համար, որովհետեւ ավելի ուշադիր կլինեն Հայաստանի նկատմամբ ու հաշվի կնստեն՝ մինչեւ հասնենք նրան, որ այնպիսի գիգանտ կազմակերպություններ, ինչպիսիք են Մետան, Իքսը՝ նախկին Թվիթերը, Գուգլը, իրենց մասնաճյուղերն ունենան Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top