Սա այն դեպքն է, երբ պուլտն էլ է իրենց ձեռքը, անտենան էլ` ինչ ուզեն այն էլ կանեն. Նախկին փոխոստիկանապետը «ճամփորդական փաստաթղուղթ» եզրույթի մասին
Իրավական
Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն, ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Իսկ կարո՞ղ է մատնանշել, թե Հայաստանի ո՞ր օրենքով է սահմանվում ՀՀ քաղաքացու համար նախատեսված փաստաթուղթը` անձնագիրը ոչ ՀՀ քաղաքացու տալը: Թեկուզեւ մեր հայրենակիցներին: Առավել եւս, այն բանից հետո, երբ Նիկոլն անցած տարի հրապարակավ ասաց, որ Արցախն Ադրբեջան է: Այդ դեպքում իրավաբանորեն ի՞նչ է ստացվում, Հայաստանը «ճամփորդական փաստաթղթեր» է տվել Ադրբեջանի քաղաքացիություն չստացած անձա՞նց:
Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, քննչական գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, Գագիկ Համբարձումյանից, ով նախ փաստեց.
-Սա այն դեպքն է, որ պուլտն էլ է իրենց ձեռքը, անտենան էլ` ինչ ուզեն այն էլ կանեն, ինչի մասին է խոսքը, իհարկե չկա նման տարբերակում կաույտ անձագրերում: Բայց կրկնում եմ իրենց ձեռքն է, ոնց կուզեն օրենքը կմեկնաբանեն: Էդ մարդկանց երկիրը ծախեցին, կերան, տեղահան արեցին, ցեղասպանեցին, հիմա էլ ընկել են մարդկանց ՀՀ քաղաքացիությունն են կասկածի տակ դնում: Դասական թշնամու վարք է, ուրիշ ոչինչ: Հիմա ո՞նց է Իսրայելը Գազայի հատվածից Պաղեստինցիներին վտարում, նույն էլ սրանք են, ինչ տարբերություն, թշնամին` թշնամի է:
Ես կրկնում եմ, եթե անգամ որեւէ օրենք նրանք փորձում են հարմարեցնել ասվածին դա ուղակի անամոթություն է, լավ ոնց կարելի է մարդկանց տեղահանել, էսօր էլ ասել, թե Դուք անհայտ ծագման քաղաքացի եք, մենք էլ Ձեզ ադալժենյա ենք անում` ՀՀ քաղաքացիություն ենք շնորհում, սա ինչ է, եթե ոչ թշնամություն: