ՔԿ-ն սեքս աշխատանքով զբաղվող տրանսի գործողություններում որեվէ հակաիրավական վարքագիծ չի գտել
Իրավական
Դեռեւս ամիսներ առաջ մամուլում լայն արձագանք գտավ այն, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության առնչության կասկածանքով՝ ոմն տրանսգենդերի բնակարանում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել, ապա առգրավվել է նրա բջջային հեռախոսները եւ բնակարանում պահվող 27 հազար դոլար գումարը, որը վերջինս հավաքել էր տարիներ շարունակ սեքս աշխատանքով զբաղվելու միջոցով:
«Իրավունք»-ին հայտնի դարձավ, որ այս գործն ուշագրավ զարգացում է ունեցել: Գործին խառնվել է 2019 թվականին ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած հայտնի տրանսգենդեր ԼԻԼԻԹ-ՎԱՂՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ՝ իր իրավապաշտպան կազմակերպությունով: Արդյունքում՝ շաբաթներ առաջ Քննչական կոմիտեն, սեքս աշխատանքով զբաղվող տրանսի գործողություններում որեւէ հակաիրավական վարքագիծ չգտնելով՝ վերջինիս վերադարձրել է ավելի քան երկու ամիս նրանից առգրավված դրամական միջոցները եւ գույքը։
Ինչ խոսք, Նիդերլանդների կառավարությունը, որը 2020 թվականին Լիլիթ-Վաղո Մարտիրոսյանին շնորհել էր «Մարդու իրավունքների կակաչ» մրցանակը, եթե իմանա այս մասին, հավանաբար, հիմա էլ մարդու իրավունքների մի ամբողջ «բուկետ» կնվիրի նրան: