Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՆԻԿՈԼԻ ՈՒՂԻՈՎ` ԱՆՂԵԿ ԵՎ ԱՆԱՌԱԳԱՍՏ

Վերլուծություն

2018–ի հե­ղաշրջ­ման օ­րե­րին, երբ Նի­կոլն ա­սում էր, որ «իզմ»–ե­րով չի ա­ռաջ­նորդ­վում, պարզ­վում է` ան­կեղծ էր և չէր փչում: Նա ոչ միայն որ­ևէ գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն չի դա­վա­նում, այլև նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը լրիվ հա­րա­փո­փոխ է և ժա­մե­րի տար­բե­րութ­յամբ կա­րող է արևմ­տա­մե­տից դառ­նալ ռու­սա­մետ և հա­կա­ռա­կը, լրիվ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «ֆլյու­գեր» է, դե ե­թե չհաշ­վենք ակն­հայտ հա­մակ­րանքն առ թուր­քե­րը: Դա էլ, ժո­ղովր­դի խոս­քով ա­սած, «ար­յունն է քա­շում»: Եվ երբ այդ­պի­սին կանգ­նած է երկ­րի ղե­կին, երկ­րից ա­նընդ­հատ կտոր­ներ են պոկ­վում և­ ի ­վեր­ջո դառ­նում է ա­լե­կոծ ծով նե­տած տա­շե­ղի պես:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄ` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Այդ «տա­շե­ղի» վի­ճա­կի հա­մար նույ­նիսկ նրա սի­րե­լի 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետրն է շատ, ի­րոք կդառ­նանք մի բան, ո­րը «ոչ մե­կի տա­շե­ղին չի», երբ մնա 10 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր` ա­ռա­վե­լա­գույ­նը 1 մի­լիոն, կամ նրա հոգ­ևոր հայ­րիկ ԼՏՊ­–ի ա­սած` 700 հա­զար բնակ­չութ­յամբ: Ընդ ո­րում` կեսն էլ այ­լազ­գի:

­Դա Նի­կո­լի «հեչ մե­կի տա­շե­ղին չի», նրա գերխն­դի­րը ցան­կա­ցած գնով իշ­խա­նութ­յան մնալն է, նա իր ան­ձի և ճ­տե­րի ա­պա­գան Հա­յաս­տա­նի հետ չի կա­պում: Դ­րա հա­մար էլ Մակ­րոնն ա­սում է, որ Փա­շին­յա­նի դիր­քո­րո­շումն է ի­րեն խան­գա­րում պաշտ­պա­նել հա­յե­րի շա­հե­րը, Կա­նա­դա­յի դես­պա­նը խու­սա­փում է Ադր­բե­ջա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րից` պնդե­լով, որ նույ­նիսկ ՀՀ ներ­սում միա­կար­ծիք չեն դրանց անհ­րա­ժեշ­տութ­յան հար­ցում, ռուս­ներն էլ վկա­յա­կո­չում են Նի­կո­լին` նա ստո­րագ­րել է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում, մենք ի՞նչ կա­րող ենք ա­նել: Ի­րա­կա­նում բո­լորն էլ ու­րախ են, որ կա այդ­պի­սի ոչն­չութ­յուն ՀՀ ղե­կին, բո­լորն էլ կրկնա­կի ստան­դարտ կի­րա­ռող են, բո­լորն էլ ա­նազ­նիվ տա­կանք են, բայց ե­թե չկա հա­յի շա­հը բարձ­րա­ձայ­նող, նրանք թքած էլ կու­նե­նան: Ի դեպ, Նի­կո­լը ԱԱԾ­–ին, բա­ցի սա­տա­նա բռնե­լուց և գա­զալ­ցա­կա­յան­նե­րի ՀԴՄ կտրոն ստու­գե­լուց, ա­վե­լաց­րեց ևս մեկ գոր­ծա­ռույթ` լրիվ թրքա­հարճ և հա­կա­հայ: «Բո­լո­րո­վին վեր­ջերս մենք ներ­կա­յաց­րինք «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» մեր նա­խա­գի­ծը, ո­րի շրջա­նակ­նե­րում ես տե­ղե­կաց­րի, որ նա­խա­տե­սում ենք Հա­յաս­տա­նի ԱԱԾ կազ­մում ստեղ­ծել ստո­րա­բա­ժա­նում, ո­րի գոր­ծա­ռույ­թը պետք է լի­նի Հա­յաս­տա­նով անց­նող տա­րա­ծաշր­ջա­նա­յին և մի­ջազ­գա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի, այն է՝ ճա­նա­պարհ­նե­րի, եր­կաթգ­ծե­րի, գա­զա­մուղ­նե­րի, մա­լուխ­նե­րի, է­լեկտ­րա­հա­ղորդ­ման գծե­րի, ինչ­պես նաև այս կո­մու­նի­կա­ցիա­նե­րով ապ­րանք­նե­րի, բեռ­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի և մարդ­կանց անց­ման անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լը»,–կա­ռա­վա­րութ­յան նիս­տում հայտ­նեց Նի­կոլ Փա­շին­յա­նը:

­Նա տե­ղե­կաց­րել է, որ այդ ստո­րա­բա­ժա­նումն ար­դեն ձևա­վոր­ված է:

«­Մենք նախ­կի­նում այդ ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­րել էինք, ո­րով­հետև մեր պլան­նե­րում այն կար, բայց այ­սօր ար­դեն կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ ստո­րա­բա­ժա­նումն ար­դեն իսկ ձևա­վոր­ված է և բա­վա­կա­նին շո­շա­փե­լի մա­սով հա­մալր­ված է, և­ ար­դեն իսկ գործ­նա­կա­նում ե­րեկ­վա­նից սկսել է իր աշ­խա­տանք­նե­րը»,–­ ա­սաց Փա­շին­յա­նը:

Այ­սինք` ստեղծ­վել է ստո­րա­բա­ժա­նում, ո­րը թուր­քի շա­հը պետք է պաշտ­պա­նի հա­յի ար­դար զայ­րույ­թից: «Փետր­վա­րի 31–ի» դափ­նե­կիր Հա­կոբ Ար­շակ­յանն էլ ի­րեն «խա­ղա­ղութ­յան ղշի» տեղ է դրել. «Այս պա­հին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին կու­տա­կում­ներ չկան»։ Ընդգ­ծե­լով, որ վեր­ջին շրջա­նում դրա­կան տե­ղա­շար­ժեր կան հատ­կա­պես հռե­տո­րա­բա­նութ­յան տե­սանկ­յու­նից՝ ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վո­րը միև­նույն ժա­մա­նակ շեշ­տեց՝ ի­րա­վի­ճա­կի ամ­բող­ջա­կան գնա­հա­տա­կան տա­լիս է այս պա­հի դրութ­յամբ։ «Ա­սել, որ ա­մեն ինչ հրա­շա­լի է, և­ որ­ևէ վտանգ չկա, ես նման բան չա­սա­ցի։ Ըն­դա­մենն ա­սա­ցի, որ այս պա­հին հայտ­նի չէ նման փաստ, որ Հա­յաս­տա­նի շուրջ կա զոր­քե­րի կու­տա­կում։ Պետք է նաև հաշ­վի առ­նել, որ բլո­րո­վին վեր­ջերս զո­րա­վար­ժութ­յուն­ներ էին տե­ղի ու­նե­նում ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան, այ­սինքն՝ ռե­գիո­նի ընդ­հա­նուր լար­վա­ծութ­յու­նը, մեծ հաշ­վով, կա»,–­ ա­սաց Ար­շակ­յա­նը։

Իսկ մի­լիար­դա­տեր Նու­բար Ա­ֆե­յա­նը շատ ա­վե­լի ան­հան­գիստ է, քան «փետր­վա­րի 31»–ի աս­պե­տը: Պա­տաս­խա­նե­լով CNN–ի լրագ­րող Քրիս­տիան Ա­ման­փու­րի հար­ցին, թե ինչ­պես է ստաց­վում, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում 24 ժա­մում տե­ղի են ու­նե­նում ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք անն­կատ են մնում, և Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն անն­կատ ոչն­չա­նում  է, Նու­բար Ա­ֆե­յա­նը նշել է, շուրջ  26 տար­վա հա­րա­բե­րա­կան խա­ղա­ղութ­յու­նից և բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո չհա­ջող­վեց հաս­նել եր­կա­րատև խա­ղա­ղութ­յան: 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մից եր­կու տա­րի անց Ադր­բե­ջա­նը  շրջա­փա­կել է Ար­ցա­խի մնա­ցած տա­րածք­նե­րը, իսկ այս տար­վա սեպ­տեմ­բե­րին Ադր­բե­ջա­նը ռազ­մա­կան հար­ձա­կում  է ի­րա­կա­նաց­րել, ին­չը հան­գեց­րել է տե­ղի բնիկ ժո­ղովր­դի հե­ռաց­մա­նը: Անդ­րա­դարձ ե­ղավ նաև Ռու­բեն Վար­դան­յա­նի ճա­կա­տագ­րին, ո­րի գե­րե­վա­րու­մով ու­րախ է ՔՊ–ն. «Փաս­տա­ցի, Ք­րիս­տիան, Ռու­բե­նը ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րի խորհր­դա­նիշն է: Ռու­բե­նը` որ­պես հա­ջո­ղակ գոր­ծա­րար և բա­րե­րար, Հա­յաս­տա­նի ա­մե­նա­հայտ­նի քա­ղա­քա­ցին է աշ­խար­հում և ն­րան ձեր­բա­կա­լե­լը, դրա­նից շոու սար­քելն ու մե­ղադ­րանք­ներ ա­ռա­ջադ­րե­լը հո­գե­բա­նա­կան ճնշում է ամ­բողջ աշ­խար­հի 10 մի­լիոն հա­յե­րի նկատ­մամբ, ո­րոնք ար­դեն մեկ ան­գամ ան­ցել են դրա մի­ջով: Սա երկ­րորդ դեպքն է, երբ մենք խո­սում ենք 120 հա­զար մար­դու մա­սին, ո­րոնք բնիկ են և ս­տիպ­ված են ե­ղել լքել ի­րենց հո­ղը: Դա դա­սա­կան էթ­նիկ զտում է, և դա ես չեմ ա­սում, դա մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սի գնա­հա­տա­կանն է, ո­րոնք խո­սել են ան­ցած ա­միս­նե­րին և­ ա­սել, որ այս ամ­բող­ջը, ինչ տե­ղի ու­նե­ցավ՝ նախ շրջա­փա­կու­մը, հի­մա էլ տե­ղի ու­նե­ցա­ծը, էթ­նիկ զտում է: Ու այդ ա­մե­նի վեր­ջում էլ Ռու­բե­նը և ևս յոթ այլ ղե­կա­վար­ներ ձեր­բա­կալ­վում են, նրանց սպառ­նում են շո­կա­յին դա­տա­վա­րութ­յուն­ներ»:

ԱԱԾ–Ն ԴԱՌՆՈ՞ՒՄ Է 1937–Ի НКВД

KGB

Վո՛ւյ, քո­ռանամ. «ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան քննչա­կան և սահ­մա­նադ­րա­կան կար­գի պահ­պա­նութ­յան ու ա­հա­բեկ­չութ­յան դեմ պայ­քա­րի գլխա­վոր վար­չութ­յուն­նե­րի ծա­ռա­յող­նե­րի ի­րա­կա­նաց­րած հա­մա­լիր օ­պե­րա­տիվ–­հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ու վա­րու­թա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում բա­ցա­հայտ­վել է նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յամբ, խմբի կազ­մում ա­հա­բեկ­չութ­յան նա­խա­պատ­րաս­տութ­յուն կա­տա­րե­լու դեպք»: Սա­տա­նա և ՀԴՄ կտրոն չտպող բռնող ԱԱԾ–ն տե­ռո­րի՞ստ է բռնում: Ի­յա՜, ի­րոք` աչ­քովս տես­նեմ, չեմ հա­վա­տա: Հաշ­վի առ­նե­լով Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րի տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ նո­յեմ­բե­րի կե­սե­րից Նի­կո­լը ծրագ­րել է զանգ­վա­ծա­յին ռեպ­րե­սիա­ներ ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ, ԱԱԾ­–ի սեն­սա­ցիոն հա­ղոր­դագ­րութ­յու­նը տպա­վո­րութ­յուն թո­ղեց, որ կրկին մեկ­նար­կել են «ԱԱԾ ֆիլմ փրո­դակշն` 2018–ի Վա­նեց­յան սթայլ», բայց ա­վե­լի պրի­մի­տիվ:

Ա­հա­վա­սիկ` դեռ գլխանց «Ա­բազ­նոց» կնքնած հիմ­նար­կի ա­սած­նե­րը. «Նա­խաքն­նութ­յան ըն­թաց­քում կա­տար­ված ա­պա­ցու­ցո­ղա­կան և վա­րու­թա­յին այլ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում պարզ­վել է, որ Ա.Մ–ն, Ս.Մ­–ի, Է.Ծ­–ի, Վ.Ո­–ի, Կ.Ս­–ի և քն­նութ­յամբ դեռևս ինք­նութ­յուն­նե­րը չպարզ­ված այլ ան­ձանց հետ նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յամբ, խմբի կազ­մում գոր­ծիք­ներ, մի­ջոց­ներ ձեռք բե­րե­լու, դրանք հար­մա­րեց­նե­լու և դի­տա­վո­րութ­յամբ այլ պայ­ման ստեղ­ծե­լու ե­ղա­նա­կով 2023 թվա­կա­նի ըն­թաց­քում նա­խա­պատ­րաս­տել են կա­տա­րել պայթ­յուն և­ այլ հան­րավ­տանգ ա­րարք, ինչ­պես նաև զավ­թել և պա­հել ՀՀ պե­տա­կան նշա­նա­կութ­յան և­ այլ շի­նութ­յուն­ներ՝ զու­գորդ­ված քա­ղա­քա­ցիա­կան ան­ձին կյան­քից զրկե­լու, են­թադր­յալ խո­շոր չա­փե­րի գույ­քա­յին վնաս պատ­ճա­ռե­լու և­ այլ ծանր հետ­ևանք ա­ռա­ջաց­նե­լու վտան­գով, ո­րի նպա­տակն է ե­ղել հան­րա­յին իշ­խա­նութ­յան մար­մին­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը կազ­մա­լու­ծե­լը, սա­կայն ի­րենց կամ­քից ան­կախ հան­գա­մանք­նե­րով չեն կա­րո­ղա­ցել սկսել դի­տա­վո­րութ­յան մեջ ընդգրկ­ված հան­ցան­քի օբ­յեկ­տիվ կող­մի կա­տա­րու­մը, քա­նի որ հան­ցան­քը բա­ցա­հայտ­վել է ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան կող­մից»: Ն­կա­րել են «ա­հա­վոր դա­վադ­րութ­յան» պատ­կեր, ըստ ո­րի` խու­զար­կութ­յուն­նե­րի արդ­յուն­քում հայտ­նա­բեր­ված գրա­ռում­նե­րի և­ այլ նյու­թե­րի ու­սում­նա­սի­րութ­յամբ պարզ­վել է, որ նա­խա­պատ­րաստ­վող ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յու­նը կրել է «Հ­յու­սի­սա­յին տեր­ևա­թափ» ան­վա­նու­մը, ո­րի հա­ջող ի­րա­կա­նաց­ման և­ այ­նու­հետև՝ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ա­վե­լի լայն զանգ­ված­նե­րի ներգ­րա­վե­լու դի­տա­վո­րութ­յամբ նա­խա­պես ծրագր­վել է ստեղ­ծել ուկ­րաի­նա­կան, մոլ­դո­վա­կան տե­լեգ­րամ­յան ա­լիք­ներ՝ «Ազ­գա­յին փրկութ­յան ապս­տամ­բութ­յուն» ան­վա­նում­նե­րով, ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը սկսե­լու նա­խորդ օ­րը՝ գի­շե­րա­յին ժա­մե­րից սկսած՝ ակ­տի­վաց­նել տե­լեգ­րամ­յան ա­լիք­նե­րը և  ակ­տի­վիստ­նե­րին:

«Հ­յու­սի­սա­յին տեր­ևա­թափ»` թան էլ չէ, բրդած մա­ծուն: Տե­սան­յու­թե­րում զար­մաց­նում է «հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նող­նե­րի» զեն­քե­րի խղճու­կութ­յու­նը, ին­չը բնո­րոշ է նաև Ալ­բերտ Բա­զե­յա­նի «հե­ղաշրջ­ման» ցու­ցադր­ված կի­նո­յին: Ըն­դա­մե­նը հա­վել­վեց քա­ղա­քա­ցիա­կան դրոն, ո­րից ՀՀ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ու­նեն: Հա, մեկ էլ ցու­ցադր­ված խզբզած թղթե­րում ԱԺԲ­–ի ա­նու­նը եր­ևաց` չլի­նի՞ նույ­նիսկ այդ ձեռ­նա­սուն «հա­կա­նի­կո­լա­կան­նե­րից» էլ է Նի­կո­լը վա­խե­նում: Թե՞ ՔՊ­–ում կար­ծում են, որ ԱԺԲ–ն ռուս­նե­րի ստեղ­ծածն է, որն ու­րի­շի` ԱՄՆ­–ի դրո­շի ներ­քո, հա­տուկ տե­ղե­կատ­վա­կան օ­պե­րա­ցիա­ներ է ի­րա­գոր­ծում, որ­պես­զի ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի աչ­քին բո­լոր արևմ­տա­մետ­նե­րը «ֆե­տի­շաց­ված ֆրիկ» եր­ևան: Չէ՞ որ այս պա­հին մեր «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆլյու­գեր» կա­պի­տուլ­յանտն ի­րեն թունդ հա­կա­ռու­սի տեղ է դրել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ