Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Չփոխարինվող ռելսերի պարագայում կունենանք անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ.Մետրոպոլիտենի տնօրենը նոր մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու հերթական նիստին մեկ անգամ եւս շեշտեց Մետրոպոլիտենի նոր գույքի ձեռքբերման հրատապ անհրաժեշտության մասին: Դուք Մետրոպոլիտենի տնօրենը իր հերթին փաստեց, Մետրոպոլիտենը ունի հստակ գույքերի ձեռքբերման խնդիրներ` 32 հատանվազույգեր եւ 4 կմ ռելս: Իսկ ի՞նչ խնդիրների հետ է բախվել կամ առաջիկայում կարող է բախվել մետրոն վերը նշված գույքի բացակայության պարագայում, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանից, ով փաստեց հետեւյալը.

- Մետրոպոլիտենը որպես բարդ ինժեներական կառույց հագեցված է տարատեսակ մեքենամեխանիզմներով, սարքավորումներով, նյութերով և այլն։  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցը վերաբերում էր առավել հրատապություն ունեցող և երթևեկության անվտանգությունն ապահովող երկու բաղադրիչների՝ անվազույգերի և ռելսերի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանը։ Նշված գնման առարկաների մասով ընկերությունը հայտարարել է մրցույթ, որը կայացել է և կան հաղթողներ, ինչպես նաև կա մատակարարման վերջնաժամկետ։ Հարցի բարձրացումը՝ պայմանավորված էր ֆինանսավորումը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով։ Թույլ տվեք նշել, որ ցավոք, հանրապետությունում գրեթե չեն արտադրվում մետրոպոլիտենի բնականոն գործունեությունն ապահովող սարքավորումներ, նյութեր և պահեստամասեր։
Իսկ լոգիստիկ որոշակի բարդություններով պայմանավորված՝անհրաժեշտ նյութերի և պահեստամասերի մատակարարման ձգձգմանն եթե ավելանում են նաև ֆինանսավորման խնդիրները , ապա ապահովել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը դառնում է խնդրահարույց։ Հաշվի առնելով այս ամենը՝ մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձում է բարձրաձայնել ծառացած խնդիրները՝ դրանց հնարավորինս արագ լուծում տալու ակնկալիքով։ Անվազույգերի և ռելսերի ոչ ժամանակին մատակարարումը կհանգեցնի երթուղի դուրս եկող գնացքների քանակի նվազեցմանը, իսկ չփոխարինվող ռելսերի պարագայում կունենանք անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ։

-Պարոն Սեդրակյան, բացի վերը նշված խնդրից, Մետրոպոլիտենը ի՞նչ առաջնային այլ խնդիրներ ունի:

-Ողջունելի է, երբ մետրոպոլիտենի խնդիրները դառնում են բաց քննարկման առարկա։ Դա մեր աշխատելաոճն է․նման քննարկումների արդյունքում ակնկալում ենք մեր հնարավոր գործընկերների և շահագրգիռ կազմակերպությունների ակտիվ ներգրավածությունը մետրոպոլիտենի անհրաժեշտ նյութերի, սարքերի, մատակարարման գործում։ Ցավոք հայտարարվող մրցույթների մեծ մասը չի կայանում՝ մասնակիցների բացակայության պատճառով։

Նշենք կարևորագույն խնդիրներից մի քանիսը, որոնց լուծումը էլ ավելի կբարձրացնի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը․

• Շարժասանդուղքների արդիականացումը,
• Գծային տնտեսության արդիականացումը,
• էներգատնտեսության արդիականացումը,
• Կապի և անվտանգության համակարգերի արդիականացումը,
• Շարժակազմերի թարմացումը և այլն։

Այս խնդիրների լուծմանն են միտված, ինչպես Երևանի քաղաքապետարանի այնպես էլ մետրոպոլիտենի ղեկավարության բոլոր ջանքերը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ