3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Մալաթիա-Սեբաստիայում թեժ է. բոլորը սպասում են. «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, ով նշանակվել է «Հանրապետություն» կուսակցության քվոտայով, երեկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակազմին:

Հիշեցնենք, որ նա ԵԿՄ Կենտրոն կառույցի ղեկավարն է: Արարողությանը ներկա է գտնվել նաեւ նախկին թաղապետը` նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը, ում մեղադրում են պաշտոնի չարաշահման համար եւ ում` չբացակայելու ստորագրությամբ, ազատ են արձակել: Աշխատակազմում այս օրերին աննկարագրելի աժիոտաժ է` մի մասն անհանգիստ է, որ կարող են չարաշահումների գործով անցնել, մյուսները նոր թաղապետից առաջխաղացում են ակնկալում։

Հատկապես ակտիվ է Մալաթիայի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանը, ով թաղապետարանում տնտեսվար է աշխատում , որդին էլ՝ Գեւորգ Խաչատրյանը, քաղաքաշինության եւ հողի օգտագործման բաժնում գլխավոր մասնագետ է: Հայր Խաչատրյանը մտերիմներին ասել է, որ որդուն շուտով Կոմունալի պետ են նշանակելու, չէ որ իր ընկերը Ռոմիկ Մխիթարյանն է թաղապետ նշանակվել: Երեկ ամբողջ օրը նա քծնել է նորանշանակ թաղապետին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավարն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ