Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը. Էդուարդ Շարմազանով

Թավշյա տեռոր
Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցեր կան, որոնք պետք է տալ Փաշինյանին ամեն օր ու ամեն տեղ անդադար։
Եթե հնարավոր էր խուսափել պատերազմից, ինչու՞ չգնացիր «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծմանը։
Եթե, ըստ քեզ, Արցախը Ադրբեջանի մաս էր, ինչու՞ 5 հազար զոհ տվեցիր։
Եթե պետք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրեիր, ինչու՞ անհամեմատ ավելի լավ պայմաններով չստորագրեցիր հոկտեմբերի 19-20-ի զինադադարը։
Եթե պիտի ճանաչեիր Արցախն Ադրբեջանի կազմում, ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Եթե ՀՀ 29.8 հազ. քառ.կմ քո համար կարմիր գիծ էր, ինչու՞ էիր խրոխտ ասում՝ հո Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անելու։
Նպատակդ փաստորեն հայի ոգին ու կամքը կոտրելն էր ու ադրբեջանցիներին անկլավներ նվիրելով՝ վերաբնակեցնելն է Հայաստանում։
Նիկոլն ունի բոլոր շանսերը, որպեսզի ապագա պատմաբաններն իր եւ իր թիմակիցների մասին գրեն. 
«Նրանց ձեռքերն արյունոտ էին, հոգիները՝ մեռած, իսկ երակներում հայի արյան փոխարեն ձուլված արծաթ էր հոսում, հուդայի 30 արծաթը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։