Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մխիթարյանը երկընտրանքի առաջ կկանգնի. «Ինտե՞ր», թե՞ գերշահավետ առաջարկ

Սպորտ

FCInterNews- գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից, որն ընդունելու դեպքում հայ ֆուտբոլիստը «մաքուր» 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կունենա: Իտալիայում նա տարեկան ստանում է 4 միլիոն եվրո: «Ինտերը» Մխիթարյանին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ընդամենը 1 տարով: Այս ֆոնին, «Ինտերը» դարձել է այն ակումբներից մեկը, որը կպայքարի «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկիի համար: Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2024 թվականի ամռանը։ Նշվում է, որ «ներաձուրին» այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե  Մխիթարյանը որոշի հեռանալ Միլանից: 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ