Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Ռուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներ MI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The Telegraph MI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել Ռուսաստանում Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel

Եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս. Արմեն Քուշկյան

Լուսանկարներ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում հանդես եկավ միանգամից երկու մոնոներկայացումով: Նախ ներկայացրեց «Համլետի երազները», ապա առաջնախաղ՝ «Քաղաքի աղմուկը», երկու ներկայացումներն էլ իրենց խորությամբ ու արդիական հույզերով բախեցին հանդիսատեսի սրտերը ու ունեցան մեծ հաջողություն: Անդրադառնալով առաջնախաղին՝ «Իրավունքը» զրուցեց մոնոներկայացումների մեջ վարպետացած դերասանի հետ:

— Արմեն, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է «Քաղաքի աղմուկը» ներկայացման գլխավոր ասելիքը:

— Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը»՝ մարդկային զգացմունքների եւ անսահման կարոտի մասին է: Այն կարոտի, որը յուրաքանչյուր մարդու մեջ կա: Չէ՞ որ բոլորս ունենք այնպիսի հարազատ մեկին, ով մեզ հետ չէ, եւ անընդհատ ինչ-որ բաներ նրան է մեզ հիշեցնում: Դու քայլում ես քաղաքով, ինչ-որ տեղեր իրեն է հիշեցնում, մտնում ես տուն, տեսնում ես իր բաժակը, այսինքն՝ ամեն ինչ անընդհատ քեզ հիշեցնում է այդ անվերադարձ կորստի մասին:

— Որքան գիտեմ, Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսը բաղկացած է մի քանի տարբեր կետերից: Ինչո՞ւ ընտրվեց հենց այս կետը:

— Այդ բոլոր կետերը տարբեր պատմություններ են, բայց ընտրվեց հենց սա, որովհետեւ այդ շրջանը համընկավ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան հետ… Նրա մահից հետո՝ Գալուստ Ներսիսյանը (ներկայացման բեմադրիչն է, - հեղինակ) ինձ զանգահարեց եւ ասաց՝ արի հանդիպենք: Գնացի հանդիպման, ու իմ առաջ դրեց պիեսը եւ ասաց, որ ուզում է բեմադրել: Մենք օր չի եղել փորձերի ընթացքում, որ չհիշենք Վահե Սուրենիչին, ու մեզնից անկախ՝ այս ներկայացումն իրեն է նվիրվում:

— Ասում են՝ միեւնույնն է, մարդկային կորուստների հետ ոչ մի կերպ չի լինում հաշտվել, երբեմն կարոտն ուղղակի խեղդում է…

— Օրինակ բերեմ հենց մեր հերոս տղերքին… Իրենց ծնողներն այլեւս չեն ապրում, դառնում են իրենց որդու հիշատակի ուրվականները: Գալուստը պատմում էր, որ երբ գնում է Եռաբլուր, անընդատ տեսնում է նույն մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում են այդտեղ: Այսինքն՝ դու դառնում ես ուրվական, սկսում ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը: Նա անցնում է իր լուսահոգի որդու կյանքի անցած ճանապարհներով, թե ինչպես էին իրենք միասին նստում նույն սրճարանում, նույն բանն էին պատվիրում: Բայց այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, որը Գալուստը փոխել է` պիեսի գաղափարներից մեկը. իմ հերոսն էլ է մահացել: Սակայն, չգիտի այդ մասին, ուզում է թերթ առնել, իրեն չեն տեսնում, չեն լսում, մտնում է սրճարան, ասում է, որ աթոռ է պատվիրել, բայց այնտեղ արդեն մարդիկ կան նստած, որովհետեւ ինքն այլեւս չկա: Այսինքն՝ սա նաեւ այն մասին է, որ եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս:

— Ինչպես միշտ, Ձեզ հաջողվեց հուզել հանդիսատեսին: Հե՞շտ գտաք հանդիսատեսի սրտերը բախելու բանալին:

— Ես ռիթմի սիրահար եմ, այո՛, պետք է խոստովանեմ՝ իմ թերություններից մեկը հապճեպությունն է բեմում, ես վախենում եմ հանդիսատեսին կորցնել, դրա համար անընդհատ ռիթմի մեջ եմ աշխատում: Սա իմ արդեն չորրորդ մոնոն է, եւ այն տարբերվում է նրանով, որ այստեղ հագեցած մեծ դադարներ կան: Մեծագույն շնորհակալությունս պետք է հայտնեմ Գալուստին, որ կարողացավ ինձ հոգեպես բերել այդ իմաստավորված ու արդարացված դադարներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելՌուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներMI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The TelegraphMI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել ՌուսաստանումԻրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևЮнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված