Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք. Արսեն Բաբայան

Թեմա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի (Տաթեւ Արցախ) կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Դռնփակ նիստից հետո` մեկ ժամ անց դատարանը կայացրեց որոշում` Տ. Վիրաբյանի նկատմամբ կիրառել տնային կալանք: Նա քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի առաջիկա օրերին: «Իրավունքի» հետ զրույցում Տ. Վիրաբյանի պաշտպան, փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ որոշակի փակագծեր բացեց:

— Եթե զուտ իրավունքի եւ իրաբանության իմաստով դիտարկենք, ապա ընդհանրապես հենց սկզբից էլ չպետք է կիրառվեր կալանք` Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ: Բայց ունենք այն, ինչ ունենք, շատ լավ գիտենք, թե ինչ մասշտաբի գործ է, ինչ հսկողության եւ ինչպիսի հանձնարարություններ հետ է կապված: Ամեն դեպքում, ես դատարանում հիմնավորեցի, որ ընդհանրապես բացակայում է  հիմնավոր կասկածը, բացակայում են կալանավորման հիմքերը, որեւէ ջանասիրություն չի ցուցաբերվել քննչական մարմնի կողմից: Մինչդեռ մեկուկես ամիս կալանքի ժամկետներում քննչականը պարտավոր էր ջանասիրություն ցուցաբերել եւ համոզել, որ էլի գորոծողություններ կատարելու անհրաժեշտություն կա եւ դրանով պայմանավորված` միայն կարող է դատարանը երկարաձգել կալանքի ժամկետը,մ ինչն իսպառ բացակայում է: Բացի այն, որ պնդել եմ մերժել քննիչի միջնորդությունը, միաժամանակ միջնորդել եմ, որպեսզի վեց կին պատգամավորների երաշխավորության դիմումները ընդունվեն եւ նրանց  երաշխավորություններով` Տաթեւիկի նկատմամբ ընտրվի այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես` երաշխավորությունը: Ինչպես նաեւ ծայրահեղ դեպքում միջնորդել եմ` կիրառել  տնային կալանք խափանման միջոցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ