⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Անգամ մեկ լեղաքարը կարող է ճակատագրական լինել. Լեղապարկի թաքնված պաթոլոգիանների ժառանգական էֆեկտը. Զրույց բժշկի հետ

Առողջապահական
Լեղապարկում և լեղածորաններում քարերի առաջացումը լեղաքարային հիվանդությունն է: Այն հիմնականում լիպիդների, կալցիումի և բիլիռուբինի նյութափոխանակության և խոլեդինամիկայի խանգարման արդյունք է:
Սկզբում տեղի է ունենում լեղու թանձրացում, ձևավորվում են միկրոբյուրեղներ, որոնք հետագայում միմյանց կպչելով՝ ձևավորում են մանր, ապա՝ մեծ քարեր:
Լեղաքարային հիվանդությունը ունի ընթացքի 3 տարբերակ.
Ասիմպտոմ, երբ կան քարեր, բայց չկան գանգատներ;
Սիմպտոմատիկ, երբ առաջանում են գանգատներ;
Բարդացած, երբ զարգանում են լեղաքարերով պայմանավորված բարդություններ:
Ախտորոշման ամենապարզ և զգայուն մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է:
Վիրահատական բուժման համար ոսկե ստանդարտ է հանդիսանում #լապարասկոպիկ_խոլեցիստէկտոմիան՝ լեղապարկի հեռացումը 3-4 նուրբ անցքերից ներդրված գործիքների միջոցով:
Թեմայի շուրջ «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., «Իզմիրլյան» բկ-ի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Սամվել Աշոտվիչի հետ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ